Աջակցություն` պատանեկան արտրիտ ունեցող երեխաներին
Այս տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում hոկտեմբերի 12-ը նշվեց որպես Արթրիտի hամաշխարհային oր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
«Երեխաներ առանց ցավի» hիմնադրամի նախաձեռնությամբ և «Արաբկիր» բժշկական համալիր-մանուկների և դեռահասների առողջության ինստիտուտի աջակցությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ ուներ աջակցելու պատանեկան արթրիտով հիվանդ երեխաներին` ստեղծելով տոնական տրամադրություն նրանց համար: Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր փոքրիկ երգիչների կատարմամբ, երեխաներին զվարճացրեց հանրահայտ ծաղրածու Զոզոն, ելույթ ունեցան ճանաչված մարդիկ, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին:
Արթրիտի համաշխարհային օրվա խորհուրդն է հանրությանը իրազեկել խնդրի մասին: Այդ նպատակով միջոցառման մասնակիցներին բաժանվեցին իրազեկման բուկլետներ:
Պատանեկան արթրիտը ծանր խրոնիկական հիվանդություն է, որը հանդիպում է 2-16 տարեկան երեխաների մոտ: Նման հիվանդների մոտ ախտահարվում են հոդերը, որը հետագայում կարող է հանգեցնել հաշմանդամության: «Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգիական դիսպանսերում գրանցված է պատանեկան արթրիտով հիվանդ 200-ից ավելի երեխա:
Նշենք, որ «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամը ստեղծվել է 2011թվականին՝ արթրիտով հիվանդ մի խումբ երեխաների ծնողների կողմից: Հիմնադրամի նպատակն է աջակցել պատանեկան արթրիտ ունեցող երեխաների բուժման, ուսման և հասարակական կյանքի կազմակերպական հարցերին: