04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Սուտ է

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, նա ասաց. «Դրանք ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, ստահոդ լուրեր են»: Նշենք, որ մամուլում արդեն մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում Լոռու մարզպետին պաշտոնանկ անելու մասին: Ըստ նույն լուրերի՝ պատճառն այն է, որ համայնքների խոշորացման հանրաքվեում մարզի բնակիչները դեմ են քվեարկել:  […]

Առողջապահության նախարարը կողմ է «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը:  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,  ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց  պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ: Նախարարը հետաքրքրվեց բնակչության բժշկական սպասարկման, հիվանդների դիսպանսեր հսկողության, ինչպես նաև Իմունականխարգելման ազգային ծրագրի, նախազորակոչիկների […]

Ջուղայի խաչքարերի ոչնչացումը բացահայտում է Ադրբեջանի իրական դեմքը. ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, մայիսի 24-ին Տոկիոյում մասնակցել է «Հայկական մշակութային շաբաթ» միջոցառման փակման արարողությանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: Միջոցառմանն ԱԺ փոխնախագահը հանդես է եկել […]

Հարցը տվեք ընտանիքի անդամներին

«Ստվերի գնահատականը Ֆինանսների նախարարության ֆունցիաների մեջ որպես այդպիսին չի մտնում, դրանք ավելի բարդ մեթոդոլոգիա ունեցող խնդիրներ են, կան միջազգային կառույցներ, որոնք գնահատում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հարցին, թե որ ոլորտներում է ստվեր եղել նախարարը բջջային օպերատորներին և առևտրի ոլորտը մատնանշեց:  Դիտարկմանը, թե արդյոք Կառավարության գործունեության արդյունքում չէ՞, որ […]

Իշխան Զաքարյանը պահում է ավանդույթը

Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրեց ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչպես նախորդ տարի: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվեց, թե ինչու ՎՊ նախագահը չկա՝ նշելով, որ արդեն ավանդույթ է դարձել: «Խորհրդարանում ավանդույթ է դարձել ՎՊ-ն ձեր անձով է ներկայանում»,-նկատեց նա: […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում Ռումինիայի Դումբրավեն քաղաքում

Մայիսի 23-ին Ռումինիայի Դումբրավեն քաղաքի նորաբաց մշակույթի տանը տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ Բոյայի համալսարանի պատմության թանգարանի և Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի կազմակերպմամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին և ելույթ ունեցան Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն: Տրանսիլվանիայում […]

ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Լավրով

Ռուսաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, գրում է РИА Новости–ն: «Շարունակելու ենք ակտիվորեն աշխատել բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնելու ուղղությամբ»,- ասել է նա: Մամեդյարովն էլ իր հերթին հայտարարել է, որ ԼՂ […]

ԿԳ նախարարությունը Էջմիածնո՞ւմ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով աղմուկ բարձրացած այն նախագծին, որը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի  առաջարկն  էր և ըստ որի անհրաժեշտություն է առաջացել, որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ Երևանից Գյումրի տեղափոխելու համար  ասաց.« Բուհերը շենքեր չեն բուհերը կենդանի մեծ օրգանիզմներ են, այո մենք երկար տարիներ քննարկում ենք բուհերը արդիականացնելու մասին։ Չկա այսօր ոչ […]

ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, ազատամարտիկ  Պավլիկ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ՀՀ բանտերում 48 ազատամարտիկ է պահվում: Մանուկյանը շնորհակալություն հայտնելով բանտի աշխատակիցներինէ նշեց, որ  իր և ընկերների հանդեպ հարգալից վերաբերմունք է ցուցաբերվել: Ազատամարտիկը ընդգծեց, որ իրենք մեր ժողովրդի սպասավորն են: «Սակայն հայ ազգը ևս պետք է հաղթանակի մասնակիցը լինի, այնպես, ինչպես մասնակից եղավ պատերազմի […]

Աշխատավարձերը չեն բարձրացել, ինչը ճիշտ չէ. ԿԲ-ից դժգոհում են

2014 թվականին ՀՀ ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները: Դեռևս 2013 թվականի նոյեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.5 տոկոսով , դեկտեմբերին և նախորդ տարի ևս չորս անգամ՝ 0.25 տոկոսային կետով՝ հոկտեմբերի վերջին այն սահմանելով 6.75 տոկոս:  Դրան զուգահեռ դրամավարկային պայմանների թուլացում է եղել:  Տարեվերջին գնաճային զարգացումները կտրուկ փոխվել են, արտարժույթային հոսքերի կտրուկ  նվազման սպասումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ