09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթիկցի և մարտակերտցի երեխաները տոնական օրերին հյուրընկալվել են Դավթաշեն վարչական շրջանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ  Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել էին Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 և ՀՀ Արթիկ քաղաքի 17 երեխաները հյուրընկալվել էին Դավթաշեն վարչական շրջանում: Երևանի տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո արթիկցի և մարտակերտցի դպրոցականների համար կազմակերպվել էր այցելություն նաև  Գառնիի  տաճար և Գեղարդի վանք: Բացի հարուստ տպավորություններից, երեխաներն իրենց հետ հայրենի քաղաքներ են տարել նաև Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից  հանձնված նվերները:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ