10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Միկի Մաուսը հարձակվել է երեխայի վրա` ստիպելով նկարվել իր հետ

Մանհեթթենում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Միկի Մաուսի կերպարի հագուստով դերասանըհարձակվել է 6 տարեկան երեխայի վրա ու նրա ծնողներին ստիպել նկարվել իր հետ:

Ինչպես պարզվել է, նա գումար է վաստակում, երբ իր հետ լուսանկարվում են: Մեկ լուսանկարն արժե հինգ դոլար, գրում է Daily News-ը:

Տղամարդը բռնել է փոքրիկին ու ասել, որ բաց չի թողնի, մինչեւ իր հետ չնկարվեն: Սակայն խիզախ երեխան, հայտնվելով հսկայական «մկան ճանկերում», չի վախեցել եւ հայտարարել է, թե նրա հետ ոչ մի դեպքում չի լուսանկարվի:

Անցորդները ոստիկանություն են կանչել, եւ 32-ամյա դերասանը ձերբակալվել է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ