Ընդունված տերմինների հարցը

Սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկման ժամանակ այսօր քննարկման մասնակցիներից մեկը սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարցրեց, թե ինչով է պայմանավորված այն, որ նախագծի լրամշակված՝ վերջնական տարբերակում տեղ են գտել նախագահ Սերժ Սարգսյանի համար ընդունելի կետերը:
Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգը հստակ սահմանում է, որ եզրափակիչ ելույթում ՀՀ նախագահի ներկայացուցիչը կարող է միանգամից պահանջել, որ նախագիծը քվեարկության դրվի նախագահի համար ընդունելի ուղղումներով:
«Նախաձեռնության հեղինակը նախագահն է, ինչը չի նշանակում, որ նախագահն է նստում և գրում տեքստ: Երբ նախաձեռնություն ներկայացվում է օրինակ կառավարության կողմից, ապա կառավարությունը կարող է իր համար ընդունելի դրույթներով հարցը դնել քվեարկության»,- ասաց սահմանադրագետը՝ շեշտելով, որ չպետք է եզրակացություններ անել, թե Սարգսյանի ընդունելի կետերի ներկայությունը նախագծում կարող է իրենից ներկայացնել վերարտադրության փորձ: Ըստ նրա՝ դա իրավաբանորեն ընդունված տերմին է: