29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

«Ես տեսա գեներալի, ով ատում է պատերազմը»

Էլեկրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի ժամանակ մի փոքրիկ դետալ աչքովս ընկավ: Ես չգիտեմ նման բան երբևէ եղել է, անձամբ ես չեմ մտաբերում՝ ոստիկանապետը 15 օր շարունակ Բաղրամյան փողոցում էր: 15 օրվա ու գիշերվա ընթացքում ես ուղիղ եթերով տեսա թե ինչպես է Գասպարյան Վովան բարկանում, ինչպես է խնդրում, ինչպես է համոզում: Ես առաջին անգամ տեսա ոչ կաբինետային […]

Պարային երեկույթի ժամանակ ծեր կինը տղամարդու դեմքին ծծմբաթթու է լցրել

Իժեվսկում ծեր կինը մի տղամարդու երեսին ծծմբաթթու է լցրել պարային երեկույթի ժամանակ: Նման երեկույթների ժամանակ սովորաբար հավաքվում են թոշակառուներն ու պարում: Նախնական տվյալներով` կինը հոգեկան հիվանդ է եւ նախկինում մի քանի անգամ ծծմբաթթու է լցրել կենդանիների վրա: Ոստիկանությունը փնտրում է կնոջը, իսկ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:  

Կոմիտաս-կոմպոզիտոր. հանդիպում-զրույց Տիգրան Մանսուրյանի հետ

Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 17:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա հանդիպում-զրույց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:  Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նրա անվան հետ է կապված հայ երաժշտության թևակոխումը մասնագիտական փուլ: Այս հանդիպման ընթացքում փորձ կարվի վեր հանել այն սկզբունքներից մի քանիսը, որոնցով Կոմիտաս Վարդապետը դրել է հայ կոմպոզիտորական արվեստի հիմքերը, և Մանսուրյանի որոշ գործերի […]

Կոլեգիայի նիստ ՀՀ ոստիկանությունում

Հուլիսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թ. առաջին կիսամյակի  օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Դրական գնահատելով հաշվետու […]

Կառավարությունում քննարկվել են ավիացիայի ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Հանրային խորհրդի անդամները, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները և ոլորտի մասնագետները: Քննարկվել են ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո ՀՀ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի բարեփոխմանն ուղղված […]

«Ջրերը պղտոր են և պիտի զուլալվի, երևա՝ ով ով է». Արամ Սարգսյան /վիդեո/

«Ես երևի առաջիններից մեկն էի, որ որոշակի առումով քաղաքական ուժերի ու «Հանրապետություն» կուսակցության հետ դադարը տվեցինք, հանրահավաքներ չենք անում արդեն երեք տարի, և մեկնաբանեցի նրանով, որ ջրերը պղտոր են և պիտի զուլալվի, երևա՝ ով ով է, ով ինչի համար է անում, որովհետև ամեն գնով փոփոխությունն ինձ ոչինչ չի ասում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ […]

Ստալինի սահմանադրության տեքստն աշխարհում ամենալավն է եղել

Սահմանադրության լավ ու վատի, հնի ու նորի մասին վեճերն իմաստ ունեն այնտեղ, որտեղ Սահմանադրությունը գործում է: Այնտեղ, որտեղ Սահմանադրությունը չի գործում, նման վեճերը պարապ զբաղմունք են. այդտեղ հարկավոր է խորհել ընդհանրապես օրենքների գործարկման հիմքերի ստեղծման մասին: Ստալինի սահմանադրության տեքստն աշխարհում ամենալավն է եղել… Արծրուն Պեպանյանի գրառումը

Գիշերային ակումբից՝ ոստիկանություն

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 18.10-ին, Կապան-Քաջարան ճանապարհի սկզբնամասում գտնվող գիշերային ակումբից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Գևորգ Ն.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:

«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսն աշնանը կներկայացվի Եվրախորհրդարանում

  Հուլիսի 17-ին Ճարտարապետների միությունում բացվեց «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը։ Երկլեզու (հայերեն, անգլերեն) 32 պաստառներ ներկայացնում են Արևմտյան Հայաստանի հուշարձանները, որոնք ոչնչացվել են և շարունակում են ոչնչացվել թուրքական իշխանությունների կողմից։ «Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով ցուցահանդեսը կազմակերպել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ Այն կյանքի է կոչվել ՀՀ նախագահի աշխատակազմի […]

Հանրահավաք՝ այսօր. Դավիթ Սանասարյանը տեղեկացնում է

Դավիթ Սանասարյանը հայտնում է. Սույն թվականի հուլիսի 17-ին հանրային հավաք անցկացնելու նպատակով, պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետերան և Ոստիականության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն Շտապ հավաք անելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ