29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

««Կիկոսի մահը» հեքիաթը չեմ սիրում. Թովմասյանը՝ նախարարի պաշտոնից

Սահմանադրական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանին ու Հրայր Թովմասյանին Արդարադատության նախարարի պաշտոն չեն առաջարկել: Այս մասին այսօր նրանք ասացին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ նման հարց հնչեց: «Ինձ չեն առաջարկել»,-ասաց Թովմասյանն, «Ինձ էլ»,-հավելեց Պողոսյանը: Հարցին, թե առաջարկի դեպքում ինչ կպատասխանեն, Թովմասյանն ասաց, որ եթե-ով հարցերին չի սիրում պատասխանել: «Ես «Կիկոսի մահը» հեքիաթը երբեք չեմ սիրել ու […]

Մեքենան հայտնվել է ձորի եզրին. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ում «Օպել վեկտրա» մակնիշի 34LZ897 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Շ., ծնվ. 1930թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին: Հրշեջ-փրկարարները […]

Մամեդյարովն ու Լավրովը կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 17-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Մամեդյարովն այսօր հանդիպում կունենա իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկկողմանի հարաբերություններին զուգահեռ նրանք կքննարկեն նաեւ ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները:  

«Այս համակարգում վերարտադրվելն ավելի հեշտ է»

«Դա հանձնաժողովի խնդիրը չէ քաղաքական հարթությունների մեջ մտնելը, մեր ակնկալիքը այսօրվա քննարկման ժամանակ այնուամենայնիվ բովանդակությունն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ծանոթ են ընդդիմադիրների տեսակետներին, որ նոր Սահմանադրությամբ փորձ է արվում ապահովել գործող իշխանության վերընտրվելը հաջորդ ընտրությունների ժամանակ: Պողոսյանն ամեն դեպքում իր անձնական տեսակետը ներկայացրեց՝ նշելով, որ շատ […]

Ինչու են Եվրոպայում մարդիկ մահանում շոգից

 «Այդ շոգը այնպիսի շոգ էր, մի փոքր ավելի շատ, քան Հայաստանում, փառք Աստծո, մեզ մոտ լավ դիմակայում են այդ շոգին»,-այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են շոգից մահանում այլ երկրներում: Նա նշեց, որ Հայաստանում հուլիսի բացարձակ ջերմաստիճանը չգերազանցվեց, և հավելեց, որ կլիմայի […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Ավան-Առինջ թաղամասի 1-ին եւ 2-րդ միկրոշրջանների, Բաբաջանյան եւ Աճառյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը:                Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ: Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (կենսագրություն) Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը  (ավազանի անունը՝ Վազգեն)  ծնվել է 1971թ.  Գյումրիում: 1988-1994թթ. ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1994թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի Հանրապետության պատվիրակությանը

ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Նո Յուն Մինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է հայ-կորեական հարաբերությունների զարգացումը՝ շեշտելով հատկապես երկու երկրների խորհրդարանական կապերի խորացումը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանը բարձր […]

Հիմնադիր խորհրդարանն առաջարկում է հարթակ ձևավորել

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունից հայտնում են. Պետականությունը կործանման եզրին հասցրած և ներքուստ թուլացած ռեժիմը փորձում է այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարաձգել իր կառավարումը: Երկու պատճառով անհրաժեշտ է առավել քան լրջորեն վերաբերել այս երևույթին: Նախ՝ երկրի կործանման ընթացքը ներքին և արտաքին ասպարեզներում մոտենում է անդառնալի փոփոխությունների կետին: Բացի այդ՝ այս անգամ ռեժիմը ձգտում է հերթական ընտրակեղծիքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ