12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Որն էր Անկարայի ահաբեկչական պայթյունների նպատակը

Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը, հիմնվելով ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների վրա, հայտնել է, թե ինչ նպատակ են ունեցել հոկտեմբերի 10-ին Անկարայում 102 մարդու կյանք խլած պայթյունները, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական իշխանամետ «sabah»  թերթը գրում է, որ, ըստ դատախազության եզրակացության, այդ պայթյունների նպատակը եղել է նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները սաբոտաժի ենթարկել ու խաթարել քաղաքական կայունությունը երկրում:

Ահաբեկչական գործողությունը մեկ այլ նպատակն էլ է հետապնդել. նմանատիպ գործողությունները տարածելով ամբողջ երկրում՝ հետաձգել նոյեմբերի 1-ի ընտրությունները: Նշվում է, որ պայթյունի հեղինակերը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից հանձնարարություն ստանալով, ծրագրել էին Թուրքիայի ամբողջ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ