20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պուտինի արձագանքը Հովիկ Աբրահամյանին. Առավոտ

«Դա մեծ նշանակություն կունենա այն երկրների համար, որոնք ՌԴ-ից ներկրում են վառելիք, այդ թվում`աոաջին հերթին Հայաստանի, քանի որ սահմանին սակագնի գանձման և դոլար-ոուբլի փոխարժեքի տատանումների հետ կապված խնդիրներ էլ չենք ունենա»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հանձնարարականը։

Վլադիմիր Պուտինի նախագահությամբ Կրեմլում տեղի է ունեցել վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության և էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քննարկվել են ռուսական վաոելիքաէներգետիկ համալիրի ադապտացիան նոր տնտեսական պայմաններին, ինչպես նաև մի շարք ներդրումային նախագծերի հեռանկարներն ու ոլորտում սարքավորումների ներմուծումից կախվածության նվազեցմանն առնչվող հարցեր։

Պուտինն անթույլատրելի է համարել «օտարերկրյա արժույթի օգտագործումը» ռուսական վառելիքաէներգետիկ ոլորտում ու հանձնարարել է վերջ տալ նման պրակտիկային։

Հիշեցնենք, սեպտեմբերի 7-8-ը բելառուսական Գռոդնո քաղաքում տեղի ունեցած ԵՏՄ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ ԵՏՄ երկր֊ներում ազգային արժույթներով վոխհաշվարկների իրականացման և ռազմավարական ապրանքների առևտրում ռուբլու անցման վերաբերյալ։ Խոսքը ոչ թե ԵՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցման մասին է, այլ ընդամենը միջպետական աոեւտրային գործարքներում ոուբլով գործարքներ կատարելու, մասնավորաբար ռազմավարական նշանակության ապրանքների՝ գազ, նավթ, այլ էներգակիրների:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ