17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ՊԵՏ» հետազոտությունը հասանելի կդառնա

Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Իզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը և ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը այցելել են շինհրապարակ,  ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:

Կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանի բնակչությանը հասանելի  կդառնա  գերժամանակակից «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը: Ընթացքի մեջ է նաև 2-րդ փուլի` Ճառագայթային բուժման մասնաշենքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Ներկայումս աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային բուժումը համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկոսին:

Ճառագայթային բուժման կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ