06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Կարգալույծ է արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Լևոն աբեղա Գուլյանը (Ուկրաինայի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Լևոնի ներկայացրած դիմումը: Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Դավիթ Գուլյան ավազանի անունով:

ժողովուրդն ինչքան չի վստահում իշխանությանը, 4 այդքան էլ ընդդիմությունը չի վստահում

Պատգամավոր Միքայել Մելքումյանն Աժ ամբիոնից անկեղծացավ, որ ժողովուրդն ինքան չի վստահում իշխանությանը, 4 այդքան էլ ընդդիմությունը չի վստահում: «400 հազարից ավելի ձայներ են եղել, հիմա քանի ձայն կա հրապարկում, «Ոչ» են քվեարկել ոչ թե սահմանադրության բովանդակությանը, այլ այդպես իրենց բողոքն են արտահայտել: Մենք պետք է կարողանանք հաղթարհարենք և՛ դեմքերին փոխելով, և՛ գործաելոճը փոխենք, պետք է […]

Ե՞րբ դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից: Առաջին և երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչև հունվարի 24-ը ներառյալ, իսկ 2-ից 12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը:

Պաիսիոս Աթոսցու ցնցող մարգարեությունը ռուս-թուրքական պատերազմի, հայերի, հույների և քրդերի մասին /վիդեո/

20-րդ  դարի հույն  հոգևորական, մենակյաց Պաիսիոս Աթոսցու մարգարեությունների և կատարած հրաշքների մասին շատերն են խոսել։ Նա բժշկել է հիվանդներին, մարգարեացել ու կանխատեսել է այնպիսի բաներ, որոնք իրականություն են դարձել: Պաիսիոսն ավելի քան քառասուն տարի անցկացրել է Սուրբ Աթոս լեռան վրա` ճգնակենցաղ սխրանքներով։ Ամենահարգարժան հույն մենակյացներից մեկը լինելով, նա հարգանք է վայելում նաև Ռուսաստանում։ Ուղղափառ ավանդույթը վկայություններ ունի մարգարեությունների մասին, […]

Տուլայում տեղի ունեցած վթարից  տուժածներից ևս մեկը տեղափոխվել է Հայաստան

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում,   դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Հիվանդն ապաքինվել է, այժմ մասնագետները քննարկում են նրա դուրս գրման հարցը:  Տուժածի տեղափոխումը կազմակերպվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան […]

Ինչպե՞ս խուսափել ամանորյա սթրեսներից

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վիճակագրության համաձայն հայաստանցիների մեկ տոկոսն է ծնունդ, կնունք, նշանադրեք, թաղման համար վարկեր վերցնում: «Հայաստանում աղքատ են 15 տոկոսը, համեստ` 75 տոկսը, իսկ մնացածները՝ ունևոր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ահարոն Ադիբեկյանը: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանն էլ նշեց, որ Ամանորն ավելի շատ մրցակցության է վերածվում, լարվածության և սթրեսների ֆոնին ու մոռացվում է տոնի բուն […]

Նա ընկավ հիստերիայի մեջ. Ավագովը ջուրը շփել է Սահակաշվիլու վրա

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում Օդեսայի մերձնավահանգստային գործարանի սեփականաշնորհման հարցի շուրջ բանավեճ է ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի վրա: Այդ մասին Ավագովը խոստովանել է Ֆեյսբուքի իր էջում։ «Սահակաշվիլին կորցրեց ինքնատիրապետումը, երբ նրան հարցրի, թե ինչու է նա Օդեսայի մերձնավահանգստային գործարանի հարցով շփվել «Ուրալխիմ»-ից ռուս օլիգարխի հետ […]

Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապակառուցողական են. Լուկաշեւիչ

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքանդր Լուկաշեւիչը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանին հանձնի Լեռնային Ղարաբաղից տարածքներ: «Կողմերից մեկին պատշտպանելու փորձերը Լեռնային Ղարաբաղի հարցում ապակառուցողական են եւ ոչ մի շարունակություն չեն կարող ունենալ»,- ասել է Լուկաշեւիչը։

Հայեր, հրաժարվեք Նոր տարվա ճոխության ստանդարտից

Նոր տարին շարունակում է Հայաստանում ամենասիրված տոնը մնալ. սա սոցիոլոգի պնդումն է: Տոնը սիրելի է, քանի որ այդ օրն ընտանիքի բոլոր անդամները միասին են լինում` ծնողներն ու երեխաները, տատիկ-պապիկներն ու թոռնիկները: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները. «Հայաստանում բնակչության 1/3-ը Նոր տարին տանը չի դիմավորում: Ամանորը տանը չտոնելու երկու հիմնական պատճառ կա՝ կամ փող չունեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ