29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Վերից վար կոռումպացված է»

Այսօր ԱԺ-ում  Զարուհի Փոստանջյանը, հանդիպելով լրագրողների հետ՝ նշեց, որ  եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հանդիպել է ու զրուցել Վարդգես Գասպարիի հետ: Փոստանջյանը շեշտեց, որ Գասպարին  Գևորգ Սաֆարյանի հետ միեևնույն խցում է գտնվում:

«Հայկ Կյուրեղյանի հետ ևս հանդիպել ենք: Նա առանձին խցում է: Վարդգես Գասպարիի քրեական գործը ապօրինի է. դա մտահոգիչ է: Սա ահազանգ է բոլորիս համար. նման հետապնդում յուրաքանչյուր անձի նկատմամբ հնարավոր է իրականացվի: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է միայն նրա համար, որ իբր թե նա անհարգալից վերաբերմունք  է ցուցաբերել դատարանի նկատմամբ: Սակայնհար է հիշել, որ դատական համակարգը վերից վար կոռումպացված համակարգ է, և դա նշանակում է, որ ապրում ենք դժոխքում», – ընդգծեց Փոստանջյանը:

Փոստանջյանն անդրադարձավ քննիչի միջնորդությանը՝ Վարդգես Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու վերաբերյալ:  «Փաստաբանների միջամտությամբ դա կանխվել է: Նրանք մասնագիտացված քննիչներ են, որ գիտեն՝ ինչպես տանեն այդ քաղաքական հետապնդումները: Այդ քննիչը նաեւ Գեւորգ Սաֆարյանի քննիչն է: Մեր արդարադատության ոլորտում ամեն ինչ արվում է թելադրանքի, այլ ոչ թե իրավական տեսանկյունից», – ընդգծեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ