22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լ. Մկրտչյանն անցկացրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ.
“Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման  ավելի արդյունավետ մշակույթի ներդրում: Հանրապետության Նախագահի  վերջին ծրագրային ելույթում շատ հստակ ուղենիշներ դրվեցին առաջիկա տարիների համար: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության նոր ծրագրային փաստաթուղթն է, որը դրվելու է մեր աշխատակարգի հիմքում: Կրթական համակարգի ծրագրային բարեփոխումները պետք է իրականացվեն նոր աշխատակարգով: Ովքեր կարող են և պատրաստ են այդ աշխատակարգի պահանջով առաջնորդվել կշարունակեն իրենց նպաստը բերել կրթական համակարգի զարգացմանը”,- նշել է Լևոն Մկրտչյանը,  շեշտելով, որ խորհրդակցության մասնակիցներից շատերը կրթական համակարգում անցել են երկար ճանապարհ և ունեն մեծ ներդրում համակարգի ստեղծման գործում:

Նախարարը մեկ անգամ ևս շեշտել է, որ աշխատանքի գնահատման միակ չափանիշը լինելու է պրոֆեսիոնալիզմը. “Դժվարությամբ  իրականացված բարեփոխումների ընթացքում մենք կարողացանք կրթական համակարգի արտաքին տեսքը ստեղծել,  ժամանակն է, որ մտածենք   բարեփոխումների ձևի մեջ բովանդակություն ներդնելու մասին: Կրթական  հիմնական  բարեփոխումները եղել են  համապատասխանության և որակի ծրագրեր: Համապատասխանության խնդիրը, գուցե որոշակի բացթողումներով, սակայն լուծել ենք, այժմ մենք խնդիր ունենք  տարիների ընթացքում ստեղծված բարեփոխումների գործիքակազմին տալ իմաստ, այլապես դրանք կարող են կորցնել իրենց իմաստը”,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կրթության  որակի խնդիրը բովանդակային լուրջ աշխատանք  և համատեղ ջանքեր է  պահանջում:

Նախարարն առանձին անդրադարձել է կրթության բոլոր աստիճաններին` մանրամասնելով հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները: Լ. Մկրտչյանն  այս համատեքստում հատուկ  ընդգծել է  հանրակրթության ոլորտում ավագ դպրոցների, բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսի ծրագրի արդյունավետության բարձրացումը. “Մենք ունենք մի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել:

Սա անթույլատրելի է: Խնդիր ունենք նաև մագիստրատուրայում, մասնավորապես, պետք է հստակեցնենք ինչով են տարբերվում բակալավրի և մագիտրոսի կրթական ծրագրերը և դրանց համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին,  այլապես բարձրագույն կրթության աստիճանավորումը կորցնում է իր արժեքը”,-  ընդգծել է Լևոն Մկրտչյանը` հավելելով, որ որպես ԵՊՀ դասախոս անձամբ է զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական համակարգի կառուցվածքային, համակարգի ֆինանսավորմանը,   առանձնացված ստորաբաժանումների աշխատանքին և բազմաթիվ այլ հարցերի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ