17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ստամբուլում հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի: Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ 1850-ականներին կառուցված շինության առաջին հարկը ծառայել է որպես դպրոց, երկրորդ հարկը՝ եկեղեցի: Գործել է մինչև 1922 թվականը: 1990-ականների սկզբին ավերի և թալանի ենթարկված եկեղեցուց միայն 4 պատն էր կանգուն: 1995 թվականին Բեյօղլուի թաղապետարանը պատմամշակութային ժառանգություն համարվող եկեղեցին հայատարարեց հանրային սեփականություն, գրում է Ermenihaber.am-ը:

Եկեղեցու և նոր կցակառույցի շինարարությունը սկսվել է, երբ Բեյօղլուի թաղապետ է դարձել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացնող Ահմեդ Միսբահ Դեմիրջանը: Շինարարության ժամանակ պահպանել է եկեղեցու ճակատային և հետնապատերը: Կից կառուցվել է ևս մեկ շինություն: Շինարարության ավարտից հետո առաջին հարկը վերածվել է մանկապարտեզի, երկրորդ հարկը՝ հանդիսությունների սրահի, իսկ կից կառույցում սկսել է գործել ընտանեկան առողջության կենտրոն:

Եկեղեցին այլ նպատակներով օգտագործելու փաստը քննադատել է Ստամբուլի ավագանու անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղին՝ ասելով. «Բեյօղլուի ԱԶԿ-կան թաղապետն իսկապես կարողացել է պատմական եկեղեցին վերածել «բազմապրոֆիլ եկեղեցու»: Անարգվում է ինչպես աղոթատեղին, այնպես էլ պատմությունը: Սա պետք է վերանորգվեր որպես եկեղեցի և բացվեր պաշտամունքային արարողությունների համար, ինպես նաև պետք է վերադարձվեր իրավատերերին: Ո՞ր մի աղոթատեղիում է նշանդրեքի, հարսանիքի հանդիսություն կատարվում»:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ