14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետք է թացը չորից անջատվի. Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Լրագրողներից մեկը փորձեց հստակեցնել՝ ՀՅԴ-ն Գասպարիին համարու՞մ է քաղբանտարկյալ:

«ՀՅԴ չափորոշիչներով չէ, որ պետք է որոշվի Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ: Կա քաղբանտարկյալ տերմինի միջազգային հինգ չափորոշիչ, եթե Գասպարիի հետ կատարվածը համապատասխանի դրանց, ապա նա կհամարվի քաղբանտարկյալ: Համապատասխան անաչառ մարմինները կտան հստակ գնահատական: Այլապես, սխալ է, որ մարդն իր նախասիրություններից ու քաղաքական ենթատեքստերից ելնելով՝ ասի, թե ով ինչ տեսակի բանտարկյալ է», – ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

Պարոն Ռուստամյան  նշեց, որ Վարդգես Գասպարիի գործի հետ կապված ստորագրահավաքին իրենք միացել են ու թեև  կալանավայր չեն գնացել, հետևում են, ոև գործընթացը պատշաճ  կերպով իրականցվի. «Պետք է հստակ թացը չորից անջատվի: Կալանավայրում մեր եղած ժամանակ էնքան ծեծ ու ջարդ է եղել, ես չեմ ասել, որ դա կազմակերպված է եղել, դե դա գողական աշխարհ է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ