06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Թմրանյութը թթու վարունգի մեջ մտցրել են բանտ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Մ.-ին տեսակցության եկած քաղաքացի Ն. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են «B 8» դաջվածքով 8 դեղահաբ` ընդհանուրը 3,1 գրամ քաշով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: […]

«Ջրեցին» ` գնաց

Ազգային ժողովը 71 կողմ, 5 դեմ`երկրորդ ընթերցմամբ ընդունեց Վիճակագրական ազգային ծառայության 2016-18թթ. տարեկան ծրագիրը: Ուշագրավ է, որ այդ ծրագրում առկա ցուցանիշների վերաբերյալ առաջին ընթերցմամբ չափազանց կոշտ արտահայտված ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երկրորդ ընթերցման ժամանակ որևէ ելույթ չունեցավ և մասնակցեց քվեարկությանը: Առաջին ընթերցման ժամանակ վերջինս խիստ զարմանք էր հայտնել ԱՎԾ նախագահի այն դիտարկման առնչությամբ, թե […]

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հերքում է

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության. — Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի  Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ  զանգվածի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում․ զոհեր, վիրավորներ /վիդեո/

Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում՝ Elements բարում, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երկու հոգի մահացել է, 8-ը՝ վիրավորվել։ Ինչպես պարզվել է, մի խումբ անհայտ անձինք ներխուժել են բար, վեճ սկսել, ապա կրակել են ու փախել։ Կրակողներից մեկին հաջողվել է գտնել, նա այժմ ոստիկանական բաժանմունքում է, սպասում է իր փաստաբանին։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մենք էլ միս ու արյուն ենք. ցմահ դատապարտյալները հացադուլ են սկսել

«Մենք միս ու արյուն ենք ու ապրել ենք ուզում, բայց մեզ մահապատժից ազատել ու ավելի դաժան մահվան են դատապարտել»,-Henaran.am-ին ցմահ դատապարտյալի խոսքը փոխանցեց հարազատներից մեկը, որը իր անվտանգությունից ելնելով չցանկացավ ներկայանալ: Նշենք, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ կրկին  անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Տեղեկությունը  փոխանցեցին ցմահ դատապարտյալների հարազատները: Ցմահ դատապարտյալները  նախագահ […]

Պուտինն ու Քերին կհանդիպեն

Այսօր տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: «Նախագահը կընդունի պետքարտուղար Քերիին եւ ԱԳ նախարար Լավրովին, ով կտեղեկացնի Ռուսաստանի նախագահին այդ պահին տեղի ունեցած բանակցությունների մասին»,- ասել է Պեսկովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ