29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վահրամ Բաղդասարյանը կրկին անդրադարձավ Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպին

ԱԺ-ում այսօր ճեպազրույցների  ընթացքում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ական պաշտոնանկ արաված նախարարները հետագայում կունենան առաջարկներ. «Նրանք պրոֆեսիոնալներ են, կարող մարդիկ են ու հետագայի հետ կապված քննարկումները դեռ ընթացքի մեջ են»:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցող բռնություններին, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ՔԿՀ-ում նրա խցակիցների կողմից տեղի ունեցած ճնշումների մասին հաղորդագրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև  Մհեր Սեդրակյանի վարքագծի մասին: «Այն, որ իբր նա ասել էր լրագրողին՝ ականջներդ մաքրի, դա լրագրողին չէր վերաբերում: Ես կցանկանայի, որ լրագրողն ու Մհեր Սեդրակյանը հանդիպեին, սակայն լրագրողը հրաժարվել էր, որը ես նորմալ եմ համարում: Լրագրողներին ուղղված նման բան չի եղել: Ինչ վերաբերում է հայհոյանքին, ապա նայել ենք տեսանյութը, նման բան չի եղել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ