18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գործադուլ Մալաթիա տոնավաճառում. ահազանգում են առևտրականները

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր  առավոտից բողոքի ակցիա են իրականացնում տոնավաճառի դիմաց:

Առևտրականները չեն բացել տաղավարները և պահանջում են տոնավաճառի տնօրինությունից վերանայել վարձակալած տարածքի վարձավճարները:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում առևտրականներից՝ Արմենը ասաց, որ տնօրինությունը չի ցանկանում զիջել:

«Մեզնից պահանջել են դադարեցնել գործադուլը, կամ ազատել տաղավարները՝ հայտարարելով, որ վարձավճարի իջեցում չի լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Առևտրականները մտադիրեն մինչև վերջ պայքարել, նրանք ուզում են իրենց բողոքի ձայնը հասանելի դարձնել բոլորին:

Առևտրականները չեն հեռանալու, մտադիր են փակել տոնավաճառի փողոցը, եթե իրենց բարձրացրած հարցը ղեկավարությունն առաջիկա ժամերին քննարկման չդնի:

Լուսանկարը՝ Hetq.am-ի

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ