06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Շոկ. ոստիկանությունը հրապարակել է «Շանթի Յուրայի» տան վրա հարձակումը /վիդեո/

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին: Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր: Վնասվածք […]

Չի ստացվի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հաջողություն մաղթեց ՀԱԿ-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու և բավարար ստորագրություններ հավաքելու հարցում: Չնայած դրան՝ Սահակյանը տեսակետ հայտնեց, որ այդ նախաձեռնությունը հաջողություն չի ունենա: Ինչո՞ւ է ՀԱԿ-ը որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ. «ՀԱԿ-ի կողմից դա արվում է նրա համար, որ խորհրդարանում կամ ընդհանրապես հասարակության մեջ լինի ցուցիչ, որ ինքն […]

Ով է պոտենցիալ գնորդը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Հրազդան» մարզադաշտի սեփականատիրոջից պահանջում է 714 մլն 581 հազար դրամ կուտակած պարտքը: Մինչդեռ Հրազդանի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը չի շտապում հանձնվել: Վերջինս առողջացման ծրագիր է ներկայացրել, որպեսզի հաշիվները կալանքից դուրս բերվեն , այդուհետ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար : Առողջացման ծրագիրը նախատեսում է նաև բաժնեմասերի վաճառք: Աղաբաբյանն առայժմ փակ է պահում պոտենցիալ գնորդի անունը: Հիշեցնենք, մարզադաշտը սնանկ է ճանաչվել այն բանից […]

«Չհամարձակվեք վատ խոսել, նա մեր երկրի տերն ա … ». միջադեպ Ազատության հրապարակում/վիդեո/

Ազատության հրապարակում այսօր «Նոր Հայաստան»հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիսին, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ելույթի ժամանակ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ: Մի քաղաքացի, ով մինչ այդ էր պնդում էր, թե հարց ունի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, գոռաց. « Չհամարձակվեք վատ խոսել նախագահի մասին, նա մեր երկրի տերն ա»: Արմեն Մարտիրոսյանը խնդրեց ուշադրություն չդարձնել կատարվածին, իսկ ՀԽ […]

Սեյրան Օհանյանը ներկա է եղել Կարեն Գրիգորյանի հուղարկավորությանը /ֆոտո/

Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախահագի շնորհած մեդալը և նշեց Կարենի անմահ հերոսության մասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, Կարենը զոհվել է դեկտեմբերի 11-ին Արցախի արևելյան […]

Րաֆֆին ժամադրեց Սյունիքի մարզպետին /վիդեո/

«Մեր պայքարը իշխանափոխության համար չէ, այլ ժողովրդին իր Սահմանադրական իշխանությունը վերադարձնելու համար: Ոչ թե կրիտիկական զանգված հավաքելու համար, որ ինչ որ մեկը չարախնդա, թե այսօր շատ եք ու մյուս օրը քիչ, այլ արդարության պայքար է»,-այսօր՝ դեկտեմբերի 15-ին Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը բառացի շեշետեց, որ թող ժողովրդին ոչխարի […]

«Սկաուտության Բարեկամներ» պատգամավորների խումբ կձեւավորվի

Համաշխարհային սկաուտական շարժումը (ՀՍՇ) երիտասարդական ամենամեծաթիվ ապառազմական եւ ապաքաղաքական կազմակերպությունն է, որը միավորում է 40 միլիոնից ավելի պատանիների եւ երիտասարդների` աշխարհի շուրջ 160 երկրներում: Շարժման նպատակն է կառուցել ավելի լավ աշխարհ, որտեղ մարդիկ ինքնահաստատված են եւ կառուցողական դերակատարություն ունեն հասարակության մեջ: Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» կազմակերպությունը Հայաստանում վերահիմնադրվել է 1989թ. դեկտեմբերի 2-ին: Սկաուտական շարժման […]

«Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել»

Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ «Նոր Հայաստան» շարժումը պատրաստվում է այցելել Սյունիքի մարզ: «Գնում ենք Լիսկային ասելու, որ իր վայրագությունը չենք ընդունում և գնում ենք, որ իրեն դուրս հանենք Սյունիքի մարզից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, գալու ենք քեզ այդտեղից դուրս հանելու»,- ասաց Փոստանջյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորեց պատգամավորին խոսել թեմայի շուրջ: Նաղդալյանն ասաց, […]

Մոնսերատ Կաբալյեն դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման

Բարսելոնի դատարանը հռչակավոր օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին վեց ամսվա ազատազրկման է դատապարտել հարկերի հետ կեղծարարության համար: Երգչուհին, սակայն, ամենայն հավանականությամբ, պատիժը կկրի պայմանականորեն, գրում է gazeta.ru-ն: Կաբալյեն լիովին ընդունել է իր մեղքը: Վատառողջ լինելու պատճառով նա նիստերի դահլիճում անձամբ ներկա չի եղել, իսկ ցուցմունքները տվել է տեսակապով։ Բացի այդ, երգուհին դատապարտվել է 254 հազար 231 եվրոյի չափով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ