28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նրանց ի՞նչ ցավն է՝ Քոչարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ»

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում լրագրողները մի դիտարկում ներկայացրին, ըստ որի՝  ՀՅԴ-ՀՀԿ  համագործակցության հիմնական նպատակն այն է, որ  Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա ակտիվ քաղաքականություն:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանը նշեց. «Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի, որն այդ անձի հետ երկար տարիներ համագործակցել է: Ու այդ մասին խոսում են նրանք, ովքեր Քոչարյանին անվանում էին դավաճան,  ու ինչ անուն ասես՝ փակցրել են նրան:  Հիմա նրանք  դարձան Քոչարյանի պաշտպա՞նը:  Նրանց ի՞նչ ցավն է՝ Քոչարյանը կվերադառնա՞, թե՞ ոչ: Նրանք ուզում են՝ Քոչարյանն անպայման գա՞: Այդ երբ են ուզել,  որ մենք էլ չենք իմացել: Մենք Քոչարյանին դեմ չենք եղել, հակառակը՝ համագործակցել ենք վերջինիս հետ: Որևէ մեկի համար դա գաղտնիք չէ: Մենք հենց այսօր էլ լավ հարաբերություններ ունենք Քոչարյանի հետ: Մենք գնահատում ենք նրա վաստակը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ