Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ […]
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի «Ռուսաստանը և ես» նախագծին: “Ազատություն” ռադիոկայանը անցած ամիսների ընթացքում փոքր հատվածներ արդեն հեռարձակել է իր եթերում: Այսօր արդեն հրապարակվել է ամբողջ նախագիծը, հայտնում է 2rd.am-ը։ կայքն ավելի վաղ նշել է, որ նախագծին իրենց մասնակցությունն են բերել Եվրոպայի և ԱՊՀ երկրների մի շարք նախկին ղեկավարներ, մասնավորապես. Մոլդովայի նախկին նախագահներ Պյոտր […]
82 ամյա Մագդալինա Նիկոլյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հովանավորության շնորհիվ երկրորդ կուրսի ուսանողուհի է: Առողջական խնդիրներով տարեց կինն այսօր կառավարություն էր եկել նախարար Արմեն Աշոտյանին շնորհակալություն ասելու: Լսել է` աշխատանքից ազատում են: «Ես շատ մտահոգված եմ: Հենց մի լավ մարդ լինում է՝ տեղափոխում են: Նա չպիտի գնա, նա դեսպան գնալու կարիք չունի»: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:
Դուք պետք է իմանաք՝ երբ դուք ամեն ամեն ինչ թողնում եք, դեպի ձեզ լավագույնն է գալիս։ Մի վախեցեք։
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Ռուս-թուրքական ակնհայտ բախման պայմաններում որտեղ է մեր տեղը: Անդրադառնալով հարցին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. ‹‹Ռուս-թուրքական բախումը քիչ հավանական եմ համարում: Թուրքիայի շուրջ ինչ որ պրոցեսներ են զարգանում ոչ միայն Ռուսաստանի հետ կապված, այլև Քուրդիստանի: Այս պահին Թուրքիայի խնդիրներն առավելապես կապված են Քուրդիստանի հետ: Ռուս-թուրքական լարված հարաբերությունների առանցքում […]
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ այսօր ժամը 20:00-ին նախապես հրավիրված ՀՀԿ ԳՄ նիստը կգումարվի մեկ ժամ ուշացումով` ժամը 21:00-ին: Այս մասին տեղեկացանք կուսակցության մամլո ծառայությունից: Բանն այն է, որ մինչ ԳՄ նիստ հրավիրելը, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՀՅԴ ղեկավար կազմի հետ` թերեւս քննարկելու համաձայնության վերջին պայմանավորվածությունները: Մինչ այդ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ասկերան շրջկենտրոնում տեղակայված «Արցախ Բրենդի» ընկերություն և ծանոթացել գործարանի աշխատանքներին ու հեռանկարային ծրագրերին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ «Արցախ Բրենդի» ընկերության գործունեությունը համարել է մեր հանրապետությունում ներդրումային ամենահաջողված նախագծերից մեկը, որն իր արտադրանքն առաքում է բազմաթիվ երկրներ՝ կայուն կապեր ստեղծելով տարբեր պետությունների […]
Փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ […]
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները: Ինճպես տեղեկացնում են ՀՀ կրթության եւ գիտոիթյան նախարարության լրատվական բաժնից համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին. Հայբուսակ […]