19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Հակառակորդը շարունակում է կորուստներ կրել. ԼՂՀ ՊՆ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են: Ծավալված մարտական գործողությունների ընթացքում պաշտպանության բանակի կողմից հյուսիսարևելյան ուղղությամբ ոչնչացվել է ևս 1 տանկ, հյուսիսային ուղղությամբ` ՄՄ-21 (“Գրադ”) տիպի 1 հրթիռահրետանային կայանք, 1 միավոր ինժեներական տեխնիկա և 1 միավոր անօդաչու թռչող սարք՝ Մարտակերտի ուղղությամբ: Առաջնային գծում տեղ գտնող իրադարձությունների մասին լրացուցիչ կհաղորդվի առաջիկա հաղորդագրություններում: ԼՂՀ ՊՆ մամուլի […]

ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակը քննարկվել է Վրաստանի կառավարությունում

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն  է անցկացրել: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի Արտաքին գործերի նախարարության, ուժային կառույցների ու մի շարք այլ մարմինների ղեկավարները: Այս մասին հաղորդում «Ռեգնյում» հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը: Վարչապետ Կվիրիկաշվիլին իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման և մարտական գործողությունների վերսկսման պատճառով: Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, […]

Մարտակերտ քաղաքը հրետակոծության տակ է /վիդեո/

Մարտակերտ քաղաքի վրա ապրիլի 3-ին ադրբեջանական զինուժը ավելի քան 30 արկ է նետել: ՍիվիլՆեթի լրագրողներ Թաթուլ Հակոբյանը և Հակոբ Մանուկյանը այդ հրետակոծության ականատեսն են եղել տեղում: Անվտանգության նպատակներից ելնելով նախօրեին տարհանվել են շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը: Մանրամասը`CivilNet TV-ի տեսանյութում:

Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը՝ CNN-ին /վիդեո/

ԼՂՀ Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել ամերիկյան CNN-ին, որում մասնավորապես նշել է, որ ադրբեջանական կողմը խախտել է զինադադարի ռեժիմը, միջազգային իրավունքի նորմերը։ Մանրամասները՝ տեսանյութում՝ այստեղ

Վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին. Արծրուն Հովհանիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը քիչ առաջ հանդես է եկել վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին եւ գրառում կատարել Ֆեսբուկյան իր հարթակում. «Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Մենք […]

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-Գորիս ավտոճանապարհները (տեղում է ձյուն): Վայոց ձորի մարզի Սարավան, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղական համայնքներում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքներում  առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ

Արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր պաշտոնակից Թինաթին Խիդաշելիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Քննարկվել են հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները: Երկուստեք կարևորվել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

«Ա1+»-ի լրագրողներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. /ֆոտո/ /վիդեո/

Վայոց ձորի մարզում այս պահին ձյուն է տեղում: Ճանապարհներին մերկասառույց է: Բազմաթիվ ավտոմեքենաներ այս պահին կանգնած են մայրուղում եւ չեն կարողանում տեղաշարժվել: Մերկասառույցի պատճառով՝ լրագրողներին ԼՂՀ-ից Երեւան տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց: Մանրամասները` «Ա1+»-ում

Աստանան կոչ է անում հրադադար պահպանել Լեռնային Ղարաբաղում

Աստանան կոչ է անում զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածություններին։ Այդ մասին ասված է Ղազախստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Լրջորեն անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի խախտմամբ եւ մարդկային կորուստների մասին տեղեկություններով։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու հետեւել հրադադարին»,- ասված է հայտարարության մեջ։    

«Ադրբեջանը կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը». Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հիշեցվել է 02.05.2008թ. նրա ելույթի այս հատվածը. «…Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ … Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ