18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

«Էս ի՞նչ նախիր ա … ». միջադեպ լրագրողի եւ Մհեր Սեդրակյանի միջեւ /վիդեո/

Մինչ ԱԺ արտահերթ նիստի մեկնարկը խորհրդարանի միջանցքներում միջադեպ գրանցվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ  Ֆահրադյանի միջեւ : Լրագրողի խոսքով ՝ տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին, պատգամավորը նետել է. «Էս ի՞նչ նախիր ա … », ինչին արձագանքել է լրագրողը`պետք չէ վիրավորական արտահայտություն անել: «Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես,  արի գնանք իմ […]

Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Թուրքական «Gerçekgündem.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի «Ձախերի» (“Die Linke”)  և «Կանաչների» (“Die Grüne”) կուսակցությունները: Փետրվարի  24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կտրամադրվի 38 րոպե, գրում է Ermenihaber.am-ը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները […]

Մարդն իր հոգու մեջ մի տարածք պիտի ունենա, որը միայն իրենն է ու գրքինը

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ Henaran.am-ն իր ընթերցողին կներկայացնի հարցազրույցների շարք, որտեղ քաղաքական գործիչները պատմում են, թե ովքեր են իրենց սիրելի հեղինակները, հերոսները և, իհարկե, նախընտրած գրքերը: Մեր զրուցակիցը ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն է. ‹‹Գրքեր կարդացել եմ դեռ փոքր հասակից: Մարդու մոտ միշտ նախասիրությունները փոխվում են տարիների ընթացքում: Մարդն աճում է, փոխվում: Խոսելով հայ գրականության մասին՝ […]

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ եւ կառավարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն է: Հիշեցնենք, նախատեսվում է իրարից տարանջատել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում որոշվել է տարածքային կառավարումը հանձնել դաշնակցությանը: ԱԺ նիստն այսօր չի վարի նախագահ Գալուստ Սահակյանը: Նա առողջական խնդիրներ ունի : […]

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-­ի հրամանագրով Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տարածված հաղորդագրության, ՀՀ նախագահի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55­րդ հոդվածի 11­րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 145­րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12­ի ԱԽ­3­Ո­2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. Վազգեն Ռշտունուն նշանակել […]

Այսօր Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրն է

Այսօր լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության հերթական՝ 12-րդ տարելիցը։ 2004թ. փետրվարի 19-ին, Հայաստանի ԶՈւ զինծառայող Գուրգեն Մարգարյանը, որը անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Նախադեպը չունեցող գազանային սպանությունը կատարվել էր Եվրոպայի կենտրոնում, որտեղ 2 սպաները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էին […]

Սպասվում է Հռոմի Պապի այցը Հայաստան

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, փետրվարի 16-20-ը տեղի ունենում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: Ժողովի ընթացքում տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը։ ԳՀԽ անդամներին տեղեկացվել է, որ 2016թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. […]

Արտակարգ դեպք՝ Երևանում

Երեկ  ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Շրջանային 2/2 հասցեի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Ժամանել է նաև […]

Թշնամին սադրիչ գործողությունների է դիմել

Փետրվարի 18-ին եւ լույս 19-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: Ինչպես այսօր տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարարությունից, պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Հրապարակվել է Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակը

Այսօր՝ փետրվարի 18-ին, Ռուսաստանի իրավական տեղեկատուն հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանը Ռուսաստանից գնելու է 200 մլն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Բնականաբար առավել հետաքրքականը պայմանագրի հավելվածում հրապարակված ձեռքբերվելիք սպառազինության ցուցակն է. 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։ Իգլա-Ս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված