Մենք մեր հույսը միայն մեզ վրա պիտի դնենք. քաղաքագետ

Գերմանական Deutsche Welle-ի հետ հարցազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է՝ ՀՀ ու ՌԴ հարաբերությունները դաշնակցային են, բայց ոչ հովանավորչական: Մեր երկիրն նքնուրույն է ու կարող է իր հարցերը միայնակ լուծել:
Անդրադառնալով սրան՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.
‹‹Ակնհայտ է, Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում դժգոհություններ ունեն Ռուսաստանից: Դա արտահայտված է նաև նախագահի հարցազրույցում: Նախագահն ասաց՝ ցավ ենք ապրում, երբ տեսնում ենք, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր թշնամուն››, – ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծեց՝ նախագահի ասածն ավելի քան պարզ էր. մենք չունենք հովանավորներ: Մենք մեր հույսը միայն մեզ վրա պիտի դնենք: