18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Վախճանվել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը

53 տարեկանում մահացել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Թամեռլան Ագուզարովը: Այդ մասին տեղեկացրել է Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության պաշտոնական կայքը։ Նշվել է, որ Ագուզարովը մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, ուր տեղափոխվել էր թոքաբորբով։  

Հարուցվել է քրեական գործ

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան փաստի առթիվ ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը: […]

Ճգնաժամ է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը սիրում է գրքեր կարդալ, սակայն չի հիշում, թե վերջինը որ գիրքն է կարդացել: «Կարդացել եմ,  «Սամվել»-ն եմ կարդացել: Ձեզ որն ա պետք», -այսօր Ազագային ժողովում պատասխանելով լրագրողների հարցին ասաց գործարար պատգամավորը: -Էս փող չունեք, ճգնաժամ ա, իմ հետ հարցազրույց չեք անում: Չմոռանաք իմ հետ խոսալը 500 դոլար ա … […]

Մայիսին դոլարը կկազմի 72 ռուբլի

Այսօրվա դրությամբ՝ դոլարը կազմում է 75,45 ռուբլի, եվրոն՝ 84,05 ռուբլին։ Ինչպես նշում է «ՏելեՏրեյդ»-ի վերլուծաբան Միխայիլ Պոդդուբսկին, ռուսական ռուբլին առաջիկա ամիսներին կամրապնդվի։ «Այս պահի դրությամբ նավթի գինը մոտավորապես 36 դոլար է բարելի դիմաց, եւ առաջիկայում էլ կամրապնդվի։ Ինչ վերաբերվում է ռուբլուն, ապա կարծում եմ, արդեն մայիսին ավելի հստակ ամրապնդում կնկատվի ռուբլու, դոլարը կկազմի 72 ռուբլի»,- […]

ԵՏՄ հարթակում կարևոր է հայ-բելառուսական համագործակցությունը

Այսօր  տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որի շրջանակում  Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին «Բելառուսի Հանրապետության կառավարության եւ ՀՀ կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր։ Ստորագրման արարողությունից հետո նախարար Ճշմարիտյանը նշել է, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Բելառուսի […]

Երևան տեղափոխված արջերը 1 ամսում գիրացել են 25-30 կգ-ով /ֆոտո/

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գյումրիի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխված արջերի լուսանկարները եւ մեկ տեղ տեղեկացրել, որ մեկ ամիս առաջ կենդանիները կշռել են 50 կգ, իսկ այսօր արդեն՝ 75-80: Տեղեկացնենք, որ մինչ Ռումինիա տեղափոխելը, Մաշա և Միշա արջերը հունվարի 22-ին տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ ձմեռելուցհետ […]

Հույսը պետք է լինի միայն սեփական ռազմական ներուժը. քաղաքագետ

Քաղքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խոչընդոտել բանակցային գործընթացին և սա բավական լուրջ ազդակներ է իր մեջ պարունակում: Վերջինս նաեւ անդրադարձել է ՌԴ-ի կողմից Հայաստանին տրված վարկով ձեռք բերվելիք զինատեսակների՝ նախօրեին հրապարակված ցանկին՝ ընդգծելով, որ այդ զենքերը հիմնականում հարձակվողական բնույթի են: «Կարծում եմ՝ դրանք ուժերի […]

Երբ պոռնոգրաֆիան գրականություն է դառնում

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նաև Ամենայն հայոց  բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Մեր իրականության մեջ կարծիքներ են հնչում, թե այսօր երիտասարդները կամ գիրք չեն կարդում, կամ էլ կարդում են շատ քիչ՝ այն, ինչը ծրագրային է: Այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ  իրենց տեսակետներով կիսվեցին Ավ.  Իսահակյանի գրադարանի Հասարակայնության հետ կապերի ու միջոցառումների բաժնի […]

Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործի քննությունն սկսվել է

2015 թվականի նոյեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է գործի էական հանգամանքների և դիմումի ընդունելիության վերաբերյալ հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը՝ Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որի մասին տեղեկացրել է Արթուր Բադալյանի ներկայացուցիչ` «Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանին: Արթուր Գրիշայի Բադալյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: 2009 […]

Մարդուն թույլ տվեք աշխատի. Արփինե Հովհաննիսյանը՝ Արման Թաթոյանից

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Մարդու իրավուքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին դեռևս համալսարանից ճանաչում է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  նախարարը լրագրողներին հորդորեց մի փոքր սպասել ու տեսնել Թաթոյանի  տարբերվող որակները՝ մարդկային, մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով: «Իր գործունեության մեջ միայն կատարողի ձևաչափով հանդես չեկող, առաջարկություններ, մտահոգություններ ներկայացնող և դրանց խիստ մասնագիտական լուծումներ առաջարկող: Շատ չեմ ուզում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված