18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Զինվորը կրակել է հրամանատարի վրա, ապա՝ ինքնասպան եղել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ […]

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը քրիստոնեություն է ընդունել

Թուրքիայի Հանրապետական-ժողովրդական   ընդդիմադիր խոշոր կուսակցության անդամ, Իզմիր քաղաքից Թուրքիայի խորհրդարանի կին  պատգամավոր  Սելին Սայե Բոկեն  քրիստոնեություն է ընդունել, գրում է agionoros.ru-ն։ Նա թուրքական լրատվամիջոցներին տված հարցարզույցում, պատասխանելով հարցին՝ դուք քրիստոնյա՞ եք, պատասխանել է, որ ինքը  իրոք ընդունել է քրիստոնեություն և ուղղափառ քրիստոնյա է: Սելին Սայե Բոկեն մկրտվել է  Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքի Անտիոքի Ուղղափառ եկեղեցուն […]

Չեմ հայհոյել, հնարավոր է ուրիշ բան եմ ասել … /վիդեո/

«Չեմ հայհոյել, հնարավոր է ուրիշ բան եմ ասել ու հասկացել են հայհոյանք: Եթե հայհոյել եմ՝ բերեք ցույց տվեք: Ճիշտ չեմ համարում, որ բոլորովդ հարձակվում եք մի մարդու վրա»,-լրագրողների հետ զրույցում առավոտվա միջադեպին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Սեդրակյանը նշում է, որ պատգամավորին հարցեր տալու համար հարկավոր է գնալ նրա սենյակ և անհատական դիմել […]

Պատմամշակութային հուշարձանը՝ միջավայր է

Երեւանի դեմքն կորցնում ենք հենց Երեւանի կենտրոնում հնագույն շինություններ քանդելով եւ փոխարենը բարձրահարկ շենքեր կառուցելով եւ սա  կարող է պատճառ դառնալ, որ հետագայում խնդիրներ ծագեն զբոսաշրջության եւ գինեգործության ոլորտում: Այսօր հրավրված քննարկմանն ահազանգ են բարձրացրել նաեւ գինեգործությամբ եւ զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները: Բանախոսներն իրենց անհանգստություն են հայտնել Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների հնագույն շենքերի ապամոնտաժման վատ հետեւանքների առումով […]

Մեղադրանք է առաջադրվել այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց.Սարիբեկյանի […]

Ինչպե՞ս կարելի է

Ցմահ դատապարտյալները հաճախ են հացադուլի միջոցով իրենց խնդիրները հրապարակային դարձնում վերջերս: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է: «Եթե ես ասեմ, որ այդ խնդիրն իրավասու եմ լուծել, ես ճշմարտությունը չեմ ասի», -նշեց Արփինե Հովհաննիսյանը: Henaran.am-ը զրուցել […]

Հայաստանը միանգամայն դրական է վերաբերում

Հայաստանը միանգամայն դրական է վերաբերում իր տարածքով իրանական գազի տարանցմանը Վրաստան: Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը` մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Իրանն ու Վրաստանը բանակցություններ են վարում 200 մլն խմ իրանական գազ Հայաստանի տարածքով Վրաստան տարանցելու ուղղությամբ: «Ինչպես հայտնի է, Իրան-Հայաստան գազատարը ներկայում շահագործվում է հզորության […]

ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի խառը սկզբունքով համալրման խնդիրները

ՀՀ ՊՆ վարչական համալիրում փետրվարի 19-ին, անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված զինված ուժերի անձնակազմի համալրման գործընթացին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ռազմաքաղաքական առկա իրավիճակի պայմաններում կարեւորել է խառը սկզբունքով […]

ՀՀ բնապահպանության նախարարը ճանապարհել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Նախարար Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ […]

Նաղդալյանը գնահատեց ՀՅԴ-ին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկում էր կառավարության ներկայացրած` «Կառավարության կառուցվածքային փոփոխության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նաղդալյանը նկատեց, որ չկա կոնֆլիկտ քաղաքական նպատակահարմարության և արդյունավետ կառավարման միջև, եւ որ քաղաքական համագործակցությունը ունի մեկ նպատակ` պետությունը հզորացնել, համատեղ ջանքերով փորձել լուծել ազգային խնդիրները: Նաղդալյանը հորդորեց թերահավատներին մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված