17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հայ դիրքապահների ուղղությամբ այս գիշեր արձակվել է շուրջ 600 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վտանգ կա․ Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում Թուրքիայի գործողությունների հետեւանքով Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է սկսվել։ «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի վտանգ կա։ Գուցե դա ոչ թե ուղիղ, այլ անուղղակի պատերազմ լինի, երբ ինքնաթիռները ռմբակոծեն Սիրիայի խաղաղ բնակչությանը»,- ասել է նա։ Օլանդը նշել է, որ միջազգային հանրությունն ամեն ինչ պետք է անի՝ […]

Կտրուկ անկում

Արտաժութային շուկայում այսօր դոլարն արժեզրկվել է  0.35 դրամով` դառնալով 495.53 դրամ, եվրոն`3.21 դրամով` դառնալով 549.05 դրամ: Ռուսական ոուբլու գինը նույնպես արժեզրկվել է 12 լումայով եւ դրաձել՝  6.48 դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար 495.53  Եվրո 549.05  ՌԴ Ռուբլի 6.48  

Նոր պաշտոն Ծառուկյանի համար. 168 Ժամ

«Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Դաշնակցությանը տրամադրելու, Դավիթ Լոքյանին նախարար նշանակելու համար: Ընդամենը մի Ազգային ժողով եւ մի ամբողջ Դավիթ Լոքյան: Ընդամենը պետական կառավարման մի խղճուկ համակարգ եւ մի ամբողջ հարյուրքսանհինգամյա կուսակցություն: Եվ ազգային իղձեր, որոնք չեն իրականանա, եթե ՀՀԿ-ն […]

Հղի կինն ու երեխան փակեցին Բաղրամյան փողոցը.նախագահից պահանջում են/վիդեո/

««Գազպրոմ Արմենիա»-ի վատ աշխատանքի պատճառով մեր տունը պայթեց: Երեք տարի է այս հարցը լուծում չի ստանում: Մեկ տարի քննչական աշխատանքներ էին ընթանում և արդեն երկու տարի է դատական պրոցեսներ են»,- Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց գազի պայթյունի արդյունքում երկրորդ կարգի հաշմանդամ դարձած Արտակ Պետրոսյանը: Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվել է փողոցում: Գազի արտահոսքից առաջացած […]

Բոլոր նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Մարալիկում, Արթիկում, Ապարանում, Դիլիջանում, Մեղրիում, Սպիտակում, Սիսիանում, Տավուշում, Կոտայքում, Հրազդանում, Բուժականում, Արտաշավանում, Ճամբարակում, Վայքում, Վանաձորում տեղում է ձյուն, Բաղրամյանում, Եղեգնաձորում, Եղվարդում, Թալինում, Արմավիրում, Աշտարակում, Էջմիածնում` անձրև: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն […]

Ինչու Հայաստանում չի ապահովագրվում քաղաքացու առողջությունը. Ժողովուրդ

Հայտնի ճշմարտություն է, որ առողջությունն ամենաթանկ հարստությունն է: Այս պատճառով աշխարհի զարգացած երկրներում մարդիկ նախապես իրենց հնարավոր հիվանդություններից եւ դժբախտ պատահարներից ապահովագրում են: Մինչդեռ Հայաստանում գործող բազմաթիվ ապահովագրական ընկերություններից եւ ոչ մեկը քաղաքացու առողջության անհատական ապահովագրություն չի իրականացնում: Հարցին` ինչու են ապահովագրական ընկերությունները հրաժարվում ֆիզիզկական անձի առողջությունը ապահովագրել, Ռոսգոսստարխ-ի հեռախոսային օպերատորը պատասխանեց. Բժշկական ապահովագրությունը կատարվում […]

Կխթանվի խաղողի օղիների արտադրությունը

Փետրվարի 18-ին Կառավարության կայացրած որոշումներից մեկը վերաբերվում է խաղողի օղու արտադրության խրախուսմանը: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքերով, ՀՀ գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության իրավունք ձեռք բերելու համար տնտեսվարող սուբյեկտը պետք է տարեկան 15 մլն դրամ տուրք վճարեր: «Սա բավականին մեծ գումար էր, ինչը շատ արտադրողների կաշկանդում էր, արդյունքում ականատեսն էինք, որ սպիրտային խմիչքների հայրենական արտադրողները խաղողի […]

Մեղրու անցակետում ‹‹տամոժնի սամասուդ›› են անում. Հրապարակ

Ամբողջ աշխարհը` Ճապոնիայից մինչեւ Ֆրանսիա, խանդավառված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ տասնյակ տարիներ կիրառված պատժամիջոցների վերացմամբ, բացառությամբ Հայաստանի: Մանավանդ` Հայաստանի Մեղրու անցակետում որոշել են ավելի խստացնել պատժամիջոցները: Ավելի ստույգ` այստեղ նոր պատժամիջոց են մտածել, այնպիսին, որ հավասարապես պատժվեն թե ԻԻՀ, թե ՀՀ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները: Մենք դա կանվանեինք ախպերապատժամիջոց, բայց քանի որ կիրառվում է ինքնագլուխ […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 20-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված