24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ադրբեջանն առաջիկայում կփորձի ճնշում գործադրել»

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կարծում է՝ հանրության արձագանքը, բողոքի ակցիան՝ ընդդեմ Մինսկի խմբի համանախագահների՝ նորմալ էր, ավելին՝ այդպես էլ պիտի լիներ:

«Հանրային  այս  արձագանքը ներմալ էր, տեղին: Ավելին՝ դա պետք էր: Բայց դա, ցավոք,  գործընթացի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա: Որոշումները վերևներում են ընդունվում: Կարծում եմ՝ մեր իշխանությունները նոր քայլեր կիրականացնեն: Նրանք հանրային աջակցություն էլ ունեն, ինչպես տեսնում եք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նարեկ Գալստյանը նշեց, որ հավանական չի համարում, որ առաջիկայում հիմնախնդրի կարգավորում  լինի:

«Կոնֆլիկտի սառեցման փորձեր կլինեն:  Հույս ունենալ, որ Մինսկի խմբի համանախագահները  նոր բանալի, բանաձև գտած կլինեն, հավանական չէ:  Լավագույնը, որ կարող ենք ակնկալել, այն է, որ պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցային սեղանի շուրջ: Մենք պիտի ձգտենք դիվանագիտական հարթակներում ռազմի դաշտում տարած՝ մեր հաղթանակն ամրագրել: Ամեն դեպքում, պետությունների վերաբերմունքը կոնֆլիկտի վերաբերյալ չի փոխվել: Ավելին ասեմ՝ Ադրբեջանը առաջիկայում ևս կփորձի ճնշում գործադրել:Այս  համեմատաբար խաղաղ վիճակը դեռ հաշտություն չէ», – ասաց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ