01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Սթափության կոչերը Երեւանում հետապնդում են համանախագահներին

Այս պահին մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են Երեւանի Մարիոթ հյուրանոցի մոտ` «Ղարաբաղը մենք ենք», «Ամոթ»,  «Ճանաչում», «Ղարաբաղը մերն է», «Պաշտպանենք Ղարաբաղը» ցուցապաստառներով եւ Ադրբեջանի նախագահին դատապարտող եւ պատմության բռնակալների կողքին պատկերող լուսանկարներով, պահանջելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից հասցեական քննադատություն հնչեցնել` ըստ էության գնահատելու Ադրբեջանի բռնակալ ղեկավարի  սանձազերծած ռազմական գործողություններոը, որոնց արդյունքում տասնյակ հայ զինվորներ են զոհվել:

Րոպեներ անց այստեղ սպասվում է համանախագահների հանդիպումը հայ լրագրողների հետ: Նրանք այսօր հանդիպել են նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս հանդիպումից տեղեկություններ չեն հաղորդվում: Թեեւ անձրեւում է մարդիկ չեն հեռանում, հակառակը նրանց թիվը գնալով ավելանում է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ