14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն Թուրքիան է, որ անթաքույց ցույց է տալիս, որ պատերազմի է ձգտում. Շարմազանով

Այսօր  ԳՄ նիստից հետո  ՀՀԿ խոսնակ Էդուադ Շարմազանովն անդրադարձավ նախահագի հայտարարությանը, թե  Հայաստանը թշնամու հետ մարտնչել է 80-ականների զենքով:

Շարմազանովը շեշտեց՝ այս հայտարարությունը շատերը սխալ են ընկալել:

‹‹Բայց գոնե մեր ընդդիմության լիդերներից մեկը  հստակ պատկերացում ունի այս հարցի, հայտարարության  վերաբերյալ: Այո, Հայաստանը 80-ականների զենքով կարողացել է հետ մղել թշնամուն, բայց դա չի նշանակում՝ մենք արդիական զենքեր չունենք: Պատերազմում հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով››, – ասաց Շարմազանովը:

Շարմազանովը չժխտեց՝ մեր ռազմավարական գործընկերը ինչ-որ տեղ նաև  բալանս է խախտում տարածաշրջանում՝ Ադրբեջանին զենք վաճառելով: ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ ՀՀ նախագահն այս մասին հստակ նշել է նաև   ՌԴ վարչապետի   հետ հանդիպման ընթացքում:

‹‹Նախագահի խոսքը միայն զգացմունքային մեսիջ չուներ: Դա նախ քաղաքական ազդակ էր, քաղաքական գնահատական: Եվ հետո,  ՀՀ-ում հայտնվել են գործիչներ, որոնք Թուրքիայի փաստաբանի գործառույթն են վերցրել իրենց վրա: Թուրքիայի իշխանություններն արդարացնում են Ադրբեջանի գործողությունները: Տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանը լուրջ սպառնալիք են հանդիսանում: Միայն Թուրքիան է, որ անթաքույց ցույց է տալիս, որ  պատերազմի է ձգտում››, – ասաց Շարմազանովը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ