15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավագ լեյտենանտ Բենիամինը երազում էր որդիներ ունենալու մասին

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զոհված ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի հոգեհանգստի արարողությունը:

Բենիամինի մանկության ընկերը՝ Նարեկը տեղեկացրեց, որ Բենիամինը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել. «Երազում էր երեխան ունենալու մասին, միշտ ասում էր տղաներ եմ ունենալու, մենակ տղաներ»:

Բենիամինը զինվորականի ընտանիքից էր: «Շատ հայրենասեր ընտանիքի տղա է.հայրը ֆիզպատրաստության բաժնի պետ գնդապետ Ներսես Եղոյանն է, Արցախյան շարժման առաջին մասնակիցներից է եղել, հոր գործը մեր ընկերը շարունակեց»,-ասաց Բենիամինի ըկերը:

Նշենք, որ Բենիամինը ծնվել է 1992 թվականին, ԶՈՒ-ում է 2009թ.-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ