15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կոչ են անում Ավստրիային միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցում

 

«Ես կոչ եմ անում արտգործնախարար Կուրցին անհապաղ միջնորդությամբ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և ակտիվորեն աջակցել խաղաղ գործընթացին», – ասում է Կանաչների արտաքին հարցերով մամուլի քարտուղար Տանյա Վինդբյուխլերը: «Եթե Ավստրիայի կառավարությունն իր համար կարևորում է սևծովյան տարածաշրջանը, ապա այն պետք է նաև պատրաստ լինի հատուկ միջնորդի դեր ստանձնել խաղաղությանը հասնելու համար»:

Այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շուտափույտ կերպով հրավիրել Վիեննա և միասին աշխատանքներ տանել լուծումներ գտնելու ուղղությամբ, մինչդեռ Ավստրիան պետք է աջակցի Խմբի միջնորդական առաքելությանը: «Կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը պատանդ չդառնա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև առկա հակամարտությանը: Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ-ը համապատասխանում է միջնորդի դերին: Նախկինում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու լուծումներն առաջարկվել են հենց այս շրջանակներում: Եվ քննարկումները անհրաժեշտ է շարունակել: Առաջնային նպատակը պետք է լինի հրադադարի ռեժիմի պահպանումը: Անշուշտ, կարևոր է նաև շարունակել տարածաշրջանում հարատև խաղաղությանն ուղղված գործընթացը, որը պետք է հանգեցնի Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, ինչը տարիներ շարունակ պահանջում է Հայաստանը». իր գնահատականն է տալիս (Ավստրիայի) կանաչների կուսակցությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ