15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ մեր հարևանը՝ միջնադարում»

«90-ականներից մինչ օրս՝ շատ բան է փոխվել, բայց մեր հաղթական ոգին մնացել է նույնը։ Բոլոր հարթակները պիտի օգտագործենք, որպեսզի կարողանանք ապահովել քաղաքական, իրավական, ռազմական անվտանգություն։ Ղարաբաղը մեր հայրենիքն է։ Ղարաբաղի անվտանգությունը ՀՀ անվտանգությունն է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Կարինե Աճեմյանը։
Պատգամավորը շեշտեց՝ այն վայրագությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը, հարիր չէ ոչ մի քաղաքակիրթ երկրի, և այս ամենի մասին պետք է իմանա միջազգային հանրությունը։
«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ մեր հարևանը՝ միջնադարում։ Նրանք խեղաթյուրում են բոլոր փաստերը, իրականությունը ներկայացնում այնպես, ինչպես իրենք են կամենում։ Միջազգային բոլոր կառույցներում պիտի ջանանք անել այնպես, որ այս ամենին տրվի ադեկվատ գնահատական», – ասաց պատգամավորը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ