18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 24, 2023

Լկտիաբար եւ անքաղաքավարի. Բայրամովը ճամարտակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի ներկայացուցիչները շարունակում են ճիգերը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու հույսով։ Հերթական ջանքերը՝ գովազդի նպատակով, ձեռնարկել է այդ երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 26-րդ նիստում։ «Զանգեզուրի միջանցքը կունենա հատուկ նշանակություն տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար»,- ասել է Բայրամովը՝ դիմելով նիստի մասնակիցներին։ «Նախարարն ընդգծել է Ադրբեջանի Արեւելյան […]

Իշխանությունը սեփական աթոռի մասին մտածելով վտանգում է ՀՀ սահմանագծի կարևոր ուղղություններից մեկը՝ նոր սպառնալիք ստեղծում Հայաստանի համար. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդենիսի ուղղությամբ տեղակայված ինժեներա-սակրավորային ստորաբաժանման կացարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո քննարկվող հիմնական հարցերից է՝ բանակային կորպուսի հրամանատարության «գլխատման»՝ պաշտոնից ազատման խնդիրը: Կորպուսի հրամանատարը, շտաբի պետը, մարտական հերթապահության, բարոյահոգեբանական, սպառազինության ու թիկունքի գծով տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնից ազատվել են նաև այդ հատվածում տեղակայված բրիգադի շտաբի պետը, սպառազինության […]

Ռուսաստանը շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ տքնաջան ու բարդ աշխատանքը․ Պեսկով

Ռուսաստանը շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկխոսության մեջ տքնաջան ու բարդ աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաձայն են ՌԴ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ Լաչինի միջանցքի աշխատանքն անհապաղ վերականգնելու կոչին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ռուսաստանը՝ լինելով եռակողմ պայմանավորվածությունների եւ փաստաթղթերի կողմերից մեկը, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, […]

«Որոշումն իմն է, ավելացնելու բան չունեմ». ՍԱՏՄ պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին ինձ նման պատասխանատու պաշտոնը վստահելու, և աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել Էդուարդ Աղաջանյանին, Արսեն Թորոսյանին և Արայիկ Հարությունյանին համագործակցության համար, շնորհակալություն եմ հայտնում, բոլոր տնտեսվարողներին ում մոտ ստուգումների […]

Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը: ԹԵՄԱ՝ շրջափակված Արցախ. հայ-ադրբեջանական կոնֆլիկտը. իրավիճակը առաջնագծում. պատերազմից հետո բանակաշինության պատկերը. հունվարի 28-ը «Հայոց բանակի» հիմնադրման օրն է:

Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն, հաշվի առնելով գազալցակայններում ստեղծված հերթերը և […]

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով […]

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի մեկնաբանման կապակցությամբ

Վերջին շրջանում ադրբեջանական իշխանություններն ավելի հաճախ են դիմում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքի գործունեությանը վերաբերող 6-րդ կետի կամայական մեկնաբանմանը: Սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով՝ Ադրբեջանը, փակելով Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, արդեն ավելի քան 40 օր պատանդ է պահում Արցախի ողջ բնակչությանը և ստեղծում լուրջ հումանիտար ճգնաժամ։ Ընդ […]

1915թ. Ցեղասպանությունից առաջ, Արևմտյան Հայաստանում նույնպես, շատ հայերի գործեր լավ էին ընթանում: Ի՞նչ եղավ հետո․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարկեշտ, խելացի և լավ կրթություն ստացած վաղեմի ընկերներիցս մեկն, ով քսան տարուց ավելի զբաղվում է գործարարությամբ` երբեք քաղաքականությամբ չէր հրապուրվել: Մեր բազմաթիվ զրույցներում միշտ ասում էր, որ իր համար կարևորը երկրի կայունությունն ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունն է: Ունեցած տարբեր հոգսերի պարագայում, երբեք չի եղել, որ բողոքեր Ռոբերտ Քոչարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի