ՀՀ ՄԻՊ-ը կրկնել է նախորդ օրը Ազգային ժողով ներկայացված հրաժարականը
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 24-ին կրկնել է նախորդ օրը ՀՀ ազգային ժողով ներկայացված հրաժարականը։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Առաջին դիմումը Ազգային ժողով […]