24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լկտիաբար եւ անքաղաքավարի. Բայրամովը ճամարտակում է «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանի ներկայացուցիչները շարունակում են ճիգերը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու հույսով։ Հերթական ջանքերը՝ գովազդի նպատակով, ձեռնարկել է այդ երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 26-րդ նիստում։

«Զանգեզուրի միջանցքը կունենա հատուկ նշանակություն տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ համագործակցության զարգացման համար»,- ասել է Բայրամովը՝ դիմելով նիստի մասնակիցներին։ «Նախարարն ընդգծել է Ադրբեջանի Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ուղղված միջոցների կարեւորությունը։ Միջոցառման մասնակիցները նաեւ տեղեկացվել են Միջին Ասիայով եւ Հարավային Կովկասով անցնող տրանսպորտային երթուղիների կարեւորության եւ այն կարեւոր աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի տարածաշրջանային եւ տարանցիկ միջանցքների զարգացման համար։ Արտգործնախարարը հայտարարել է Թուրքիայի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ եռակողմ հարթակներ ստեղծելու մասին՝ նշված ուղղություններով համագործակցությունը խթանելու նպատակով։ Նա նաեւ նշել է 2022թ. հունիսին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Բաքվի հռչակագրի ստորագրման եւ դրա հետ կապված՝ «Արեւելք-Արեւմուտք» Անդրկասպյան միջազգային միջանցքի զարգացման վերաբերյալ որոշումների մասին», ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են այս երկրի արտաքին գործերի նախարարությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից այդքան ցանկալի «Զանգեզուրի միջանցքը» ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի Սյունիքի մարզը։ Թեեւ հայկական կողմը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է բացել հաղորդակցությունները, եթե նույնն անի Ադրբեջանը, Բաքվում շարունակում են պնդել «միջանցքի» մասին։

Երեւանը կտրուկ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում արտատարածքային միջանցքներ չեն լինելու։ Հատկանշական է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս ադրբեջանցի պաշտոնյաները փորձում են ընդհանրապես չհիշատակել Հայաստանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ