19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2022

Ռուսաստանի վարչապետը ժամանել է Երևան

Երևանում հոկտեմբերի 20-21-ը տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։   Այսօր ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի խորհրդի նեղ կազմով նիստին։ Ուրբաթ օրը նա ԵԱՏՄ անդամ երկրների կաբինետների ղեկավարների հետ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։ Այնուհետև կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ՝ լայն ձևաչափով։ 

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանը արդեն հարված է հասցրել ԵՄ դիտորդական առաքելությանը և դրա էֆեկտվությունը նվազեցրել. Տիգրան Աբրահամյան

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բավականին դանդաղ ու ծանր տեմպերով է ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, սահմանին անընդհատ սադրանքների դիմելով, փորձում է հիշեցնել, որ ուժի կիրառման հանգամանքն է իր համար ակտուալ ու օրակարգային:   «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ վերլուծելով վերջին շրջանում ադրբեջանական ամենօրյա սադրանքների դրդապատճառները: Ընդ որում, […]

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումները. Զախարովա

Առաջիկայում նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ տեսաֆորմատով, կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոտ ժամանակներս կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Հանդիպման ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի […]

«Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ, ստիպված է լինելու ծնկաչոք ստորագրել երկրորդ կապիտուլյացիան». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը չի նվազում և չի նվազելու, քանի դեռ վերականգնված չէ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Պարզ է, որ Նիկոլը նման ցանություն և հնարավորություն չունի: Նրա միակ պրոբլեմը իր անձնական հարցն է, որն առայժմ լուծվում է իշխանության հետևում թաքնվելու և այդ կերպ պատասխանատվությունից խուսափելու միջոցով Եթե հավաքական Արևմուտքն […]

Ադրբեջանի պաշտոնյան հրապարակել է քարտեզ, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի տարածքները նշված են, որեպես Ադրբեջանի տարածք

Հանկարծ չկարդան բոլոր նրանք, ովքեր մինչև հիմա կարծում են, որ նետելով արցախցիներին թուրքի երախը և <<պաչ-պռոշտի>> անելով հայապան թշնամու հետ կարելի է հասնել <<խաղաղության դարաշրջանի>> հայաստանցիների համար։ Եւ այսպես, Ադրբեջանի նախագահին(!!!) կից ՀԿ ների աջակցման ՊԵՏԱԿԱՆ(!!!) կոմիտեի մամլո ծառայության պետ Էլմադդին Բեհբուդը հրապարակել է քարտեզ ,որտեղ Հայաստանի, Ռուսաստանի , Իրանի և Վրաստանի տարածքները նշված են […]

Նոյեմբերի սկզբին պաշտոնապես կստանձնեմ Արցախի պետական նախարարի պաշտոնը. Ռուբեն Վարդանյան

Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, Արցախի խնդրի լուծման շուրջ սրվող իրավիճակը, որից, առանց չափազանցության, կախված են և՛ Հայաստանի, և՛ Հայկական աշխարհի ճակատագրերը, ինձ չափազանց մտահոգում են: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը։ «Ես գիտակցում եմ, որ այլևս երկար մտածելու ժամանակ չկա, և այս իրավիճակում այլ ճանապարհ չունեմ, քան արցախցիների […]

«Արեւմտամոլներ, ի՞նչ կա, ո՞նց եք… Ձեր սիրելի ու պաշտելի Արևմուտքի ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արեւմտամոլներ, ի՞նչ կա, ո՞նց եք… 800 հեկտարի համար մարմնի տարբեր մասեր ճղողներ, դուք ինչպե՞ս եք..․ Բան չունե՞ք ասելու:   Ձեր սիրելի ու պաշտելի Արեւմուտքի ներկայացուցիչ, ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա։ Ձեն հանեք, խոսեք: Ասում է՝ Արցախը Ադրբեջանի կազմում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի