22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 21, 2022

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։    

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի. Նիկոլ Փաշինյան

Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով անդամ երկրների միջև համագործակցությունը, Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տարի, ըստ Փաշինյանի, կարելի է արձանագրել դրական արդյունքների և փոխադարձ առևտրի միտումների առկայություն։  «ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք զգալի հաջողությունների ենք հասել», – ասաց նա: Վարչապետի […]

4.5 տարի է իշխանության են, նույնիսկ այդ ժամանակահատվածի համար փախչում են պատասխանատվությունից․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխող ուժի՝ անվտանգության բլոկը սպասարկող դեմքերը, իրենց խոսքում անհամեմատ ավելի մեծ տեղ են հատկացնում սեփական տապալումները, ահռելի կորուստներն արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, քան բնականաբար անվտանգության համակարգում լուրջ ռեֆորմներին կամ առարկայական անելիքներին։ Նույնիսկ այն դեպքում, երբ խոսում են անելիքների մասին, դրանք կամ վերացական բնույթ ունեն կամ զուտ բարի ցանկությունների […]

Ռուսաստանը հերքում է Փաշինյանի հայտնած «նորությունը». «Հրապարակ»

«Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, բացի նրանից, որ ասել է, թե Հայաստանն այլեւս գործ չունի, եւ Արցախն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ, ակնարկել է նաեւ, թե լավ կլինի, որ Արցախի իշխանություններն էլ շարժվեն Արեւմուտքի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։ Իբր իր […]

Ինչու է շտապում իրանական կողմը․ «Հրապարակ»

«Այսօր Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի կունենա Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Պաշտոնական այցով երեկվանից Հայաստանում է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կմասնակցի հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։ Ուշագրավ է, որ հյուպատոսության շենքում վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց այն հանդիսավոր արարողությամբ բացելու որոշում է կայացվել, ենթադրվում է՝ իրանական […]

Շուշիի մասին հակասական հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 117․ «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքերը մանիպուլացրել եւ ակնհայտ սուտ տեղեկություններ ավելի շատ տարածել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին: Փաշինյանի ստերը հատկապես շատ են եղել Շուշի քաղաքի եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Օրինակ՝ իր խոսքերից մեկով Փաշինյանը պնդում էր, թե ռազմական գործողությունները դադարեցնելու առավել ընդունելի տարբերակ չի եղել, բոլոր առաջարկները ենթադրում էին 7 […]

Մեր նախկին դիրքերի 90 տոկոսը թշնամին գրավել է. «Հրապարակ»

«Ջերմուկից մեզ հաղորդում են, որ թշնամին ոչ միայն հետ չի քաշել իր ուժերը, այլեւ ամեն օր ամրացնում է դիրքերը։ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ջերմուկը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով Ջերմուկ քաղաքը հավասարեցնել հողին։ Ընդամենը 4 կիլոմետր, Ջերմուկի «Գոմեր» կոչվող հատվածի վերեւը նստած են թուրքերը ու […]

ՔՊ-ում կրկին թեժ պայքար է սկսվել՝ «չալաղաջ» պաշտոնի համար․ «Իրավունք»

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՔՊ-ականների շարքերում թեժ պայքար է սկսել: Խնդիրն այն է, որ իշխող խմբակցությունում պատգամավորները օր առաջ ելքեր են փնտրում օրենսդրական աշխատանքից «պրծնելու» ու ավելի քիչ քննդատվող ու «խախանդ» գործի անցնելու համար: Այս առումով ԲԴԽ անդամի թափուր մնացած պաշտոնը լավագույն «չալաղաջը» կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի