05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի. Նիկոլ Փաշինյան

Չնայած աշխարհում քաղաքական լարվածությանը և ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ԵԱՏՄ-ն հետևողականորեն իրականացնում է ինտեգրացիոն օրակարգը՝ խորացնելով անդամ երկրների միջև համագործակցությունը, Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս տարի, ըստ Փաշինյանի, կարելի է արձանագրել դրական արդյունքների և փոխադարձ առևտրի միտումների առկայություն։ 

«ԵԱՏՄ-ի կայացման գործընթացում մենք զգալի հաջողությունների ենք հասել», – ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-օգոստոսին հասել է 2,8 մլրդ դոլարի՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 74 տոկոսով։

«Հայաստանից արտահանումը կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 58%-ով», – ասաց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ