22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 6, 2022

Տիեզերքի Արարիչը դեռ կառավարում է տիեզերքը համբերատար և ամեն օր հիշեցնում մեզ 2000 տարի շարունակ

Այնքան վտանգավոր չէ մեր երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձությունը, որքան վտանգավոր է միմյանց նկատմամբ մարդկանց ատելությունը, բաժանումը, ծաղրը, հեգնանքը, հայհոյությունը, միմյանց հոշոտելու անհագ ծարավը միասին վերցրած: Հանցագործը թող իր արժանի պատիժը ստանա օրենքով, դրա համար ուրախանալ պետք չէ: Առաջնորդի սև գործերը բացահայտվելուց հետո պետք չէ կուրծք ծեծել` նրան պաշտպանելու համար, թող պատասխանատվության ենթարկվի, […]

«Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է». Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արձագանքել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, թե «Վարդան Օսկանյանը և մյուսները իրենց ժառանգություն են թողել կապիտուլյացիոն փաստաթուղթ»։ Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրել է իր արձագանքն այդ հայտարարությանը։   «Իմացա Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունների մասին։ Այդ կապակցությամբ ընդամենը կարող եմ վերահաստատել այն, ինչ բազմիցս ասել եմ՝ […]

Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Էրդողանը նույն սեղանի շուրջ զրուցում են. Լուսանկարներ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: […]

Խաղաղության համաձայնագրի առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին

Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- […]

Հայտնի է, թե Պրահայից հետո երբ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. ծրագրվել է ևս մեկ հանդիպո՞ւմ

Մինչ Պրահայում կկայանա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-ԵՄ-Ֆրանսիա քառակողմ հանդիպում, հայտնի դարձավ, որ բարձրաստիճան ևս մեկ հանդիպում է ծրագրվում նոյեմբեր ամսին: Այս մասին հայտնի է դարձել այսօր Պրահայում կայացած ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունից: Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նշվել է Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպումների կարևորությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման […]

Հայաստանն Ադրբեջանին ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել։ «Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի