22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2022

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն  փաստաբաններ Աննա Ծառուկյանը, Լուսինե Վիրաբյանը, Գուրգեն Հովհաննիսյանը  և  Ժիրայր Ղարագյոզյանը:   ԹԵՄԱ՝   փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն ու փաստաբանական գործունեությանը սպառնացող վտանգները։  

Գևորգ Ալթունյանն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ»

Երեկ տեղեկացանք, որ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ալթունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մի քանի օր առաջ է եղել ազատման հրամանը։ Ի՞նքն է դիմում գրել, թե՞ ազատել են։ «Կառուցվածքային փոփոխությունների համատեքստում է եղել՝ հաստիքի կրճատում»։ Հարցրինք, թե ինչով է զբաղվելու։ Ալթունյանն ասաց, որ առայժմ հանգստանալու է»:

«Բումերանգի էֆեկտը». ոչ մի «լավություն» անպատիժ չի մնալու․ «Փաստ»

Օրերս կալանավորվեցին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ դատախազության, դատավորը մեղադրվում է ծանր հետևանքների առաջացմամբ՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու համար: Մի խոսքով, կոռուպցիայի ուղիղ ակնարկ: Իսկ փաստաբանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական […]

Այսուհետ վարչապետը կորոշի, թե ով ծառայողական ավտոմեքենա ունենա, ով՝ ոչ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանն այն է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հոկտեմբերի 20-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության մեջ է դրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետգույքի կառավարման ոլորտում վարչապետին լրացուցիչ լիազորություններ է տալիս։ Նախկինում վարչապետն այս ոլորտում որեւէ լիազորություն չի ունեցել, եւ ոլորտի կարգավորումն իրականացրել […]

Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որը ստեղծված իրավիճակում առավելագույնս օգտվի Իրանի հետ համադրվող շահերից․ պատգամավոր

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ […]

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ Ժամը 10:40-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի