10 Դեկտեմբերի, Կիրակի, 2023
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 18, 2022

Հայաստանի արտգործնախարարը պատրաստ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ

mhm0149041.thumb

Մենք շահագրգռված ենք Թուրքիայի հետ երկխոսության հաջող ավարտով։ Այս մասին Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ես դեմ չեմ նման հանդիպմանը, ես պատրաստ եմ հանդիպման։ Հուսով եմ, որ նման հանդիպումը կարող է էական արդյունքներ գրանցել», – ասաց նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։ Միրզոյանը նշեց, […]

ՀՀԿ–ն պահանջում է օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն Էդգար Ղազարյանի դեմ բռնություն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին

HHK-EDGar

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։ Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։ Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու […]

Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է․ հիվանդանոցից դուրս է գրվել․ Չալաբյան

f634e806e22a34_634e806e22a75.thumb

Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, հայտնում է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ նա հիվանդանոցից դուրս է գրվել։ «Շատերդ գիտեք, որ այսօր ահաբեկչական հարձակման է ենթարկվել մեր գործընկեր Էդգար Ղազարյանը: Շտապում եմ հայտնել, որ պրն Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից: Հարձակվողների ինքնությունը դեռևս անհայտ է, բայց հույս ունենք, որ […]

Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումն անթույլատրելի է. անհապաղ ելման դիրքեր վերադառնալն անհրաժեշտություն է. Դեյվիդ Փրայս

32792_b.thumb

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական […]

Մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով

mhm31885a_1320x564_770x510.thumb

Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով, այս մասին քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։ «Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։ Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին […]

Քամուն հակառակ․ ի՞նչ է կատարվում մեր շուրջը և ինչո՞վ ենք զբաղված մենք․ Դերենիկ Խաչատրյան

311609987_2983711435262055_3125208230617357523_n

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների և վերադասավորումների ակտիվ փուլում։ Օրինակ վերջերս հրապարակված ԱՄՆ անվտանգության ռազմավարության մեջ՝ նախագահ Բայդենի ուղերձում նշվում է․ «մենք գտնվում ենք համաշխարհային պատմության կարևոր շրջադարձային կետում»։ Ավելին, այդ նույն փաստաթղթում նշվում է, որ «հետսառըպատերազմյան ժամանակաշրջանը վերջնականապես ավարտված է», […]

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանը «Հայաստանի կողմից հրադադարի խախտման» մասին կեղծ լուրեր է ստեղծում

123eba0dbb1b38ea340a659d61b66fba_thumb.thumb

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ Սոթք-Կուտական հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարը խախտում է՝ նախ կրակելով միմյանց, ապա հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդպիսով, ըստ ՊՆ-ի, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին. […]

Հոկտեմբերի 19-ին, ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

logo-1

Հոկտեմբերի 19-ին, ժամը՝  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը: ԹԵՄԱ՝ սահմանային լարվածություն. «Խաղաղության դարաշրջան»-ի սպառնալիքը. նոր պատերազմի վտանգները:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի