08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է․ հիվանդանոցից դուրս է գրվել․ Չալաբյան

Էդգար Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, հայտնում է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ նա հիվանդանոցից դուրս է գրվել։

«Շատերդ գիտեք, որ այսօր ահաբեկչական հարձակման է ենթարկվել մեր գործընկեր Էդգար Ղազարյանը: Շտապում եմ հայտնել, որ պրն Ղազարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա հենց նոր դուրս գրվեց հիվանդանոցից: Հարձակվողների ինքնությունը դեռևս անհայտ է, բայց հույս ունենք, որ քննությունը կպարզի նրանց ինքնությունը, և՛ ստահակները, և՛ նրանց ուղղորդողներն արժանի պատիժ կկրեն: Մինչ այդ, դատապարտում եմ այդ զազրելի և ստոր արարքը և արագ ապաքինում ցանկանում մեր ընկերոջը», – ֆեյսբուքյան էջում գրել է Չալաբյանը:

Հիշեցնենք, որ Ղազարյանին ծեծել էին իր տան շքամուտքի դիմաց։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ