29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը արդեն հարված է հասցրել ԵՄ դիտորդական առաքելությանը և դրա էֆեկտվությունը նվազեցրել. Տիգրան Աբրահամյան

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բավականին դանդաղ ու ծանր տեմպերով է ընթանում, այս պայմաններում Ադրբեջանը, սահմանին անընդհատ սադրանքների դիմելով, փորձում է հիշեցնել, որ ուժի կիրառման հանգամանքն է իր համար ակտուալ ու օրակարգային:

 

«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկում է արել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ վերլուծելով վերջին շրջանում ադրբեջանական ամենօրյա սադրանքների դրդապատճառները:
Ընդ որում, ինչպես ՀՀ ՊՆ-ն էր վերջերս բացահայտել, ադրբեջանական կողմը նախ իրենք իրենց դիրքերի ուղղությամբ են կրակում, որից հետո միայն կրակ են բացում հայկական դիրքերի ուղղությամբ:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ Ադրբեջանն այպիսով փորձում է տեղեկատվական այնպիսի ֆոն ստեղծել, որի պայմաններում ագրեսոր կդիտվի Հայաստանը:

Բացի սա, պատգամավորի դիտարկմամբ, Ադրբեջանը փորձում է ակտիվորեն տեղեկատվական գրոհներ իրականացնել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հիման վրա, որը նրան հետագայում թույլ կտա որպես հիմք օգտագործել, եթե նպատակ ունենա որևէ ուղղությամբ ռազմական օպերացիա իրականացնելու.
«Ադրբեջանն ինքն իրեն ապահովագրում է, քանի որ իր համար տարբեր խնդիրների ուժային լուծումն է շարունակում մնալ օրակարգային, չի բացառվում, որ սա անում է՝ հնարավոր սցենարային զարգացումների ժամանակ իր գործելու էֆեկտիվությունը բարձրացնելու համար:
Տեղեկատվական պատերազմ է ընթանում, կողմերը փորձում են իրենց մոտեցումները միջազգային հանրությանը ներկայացնել, Ադրբեջանը այս գործընթացում առավել ագրեսիվ է գործում, շատ կարևոր է, որ ցանկացած գործողություն ընկալելի լինի միջազգային հանրության համար, ենթադրելի է, որ տեղեկատվական այս փոխհրաձգությունը դեռ կշարունակվի»,-հավելեց Աբրահամյանը:
Առաջիկայում Հայաստան է ժամանելու ԵՄ 40-հոգանոց դիտորդական խումբ:
Հացին՝ արդյո՞ք ԵՄ դիտորդական խումբը զսպող միջոց կդառնա Ադրբեջանի համար և, առհասարակ, որքանով արդյունավետ կլինի այս խմբի աշխատանքը՝ սահմանին կայնություն հաստատելու առումով, Տիգրան Աբրահամյանը արձագանքեց՝ Ադրբեջանն ի սկզբանե մերժել է իր հատվածում դիտորդների տեղակայումը, և դրանք միայն հայկական կողմում են տեղակայվելու, այսինքն՝ Ադրբեջանն արդեն հարված է հասցրել դիտորդական առաքելությանը և դրա էֆեկտվությունը նվազեցրել.
«Իսկ թե ի՞նչ դեր կունենան դիտորդական խմբերը և նրանց զեկույցները, դա կախված է՝ թե ի՞նչ գործիքներ են կիրառելու, տեխնիկական ի՞նչ միջոցներ են կիրառելու և իհարկե, կախված է նրանից, թե այդ զեկույցները քաղաքական ի՞նչ որոշումների են բերելու եվրոպական տարբեր կառույցներում»,-ասաց նա:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանը պաշտոնական բանակցություններում չի պահանջում ունենալ ճանապարհ, որը իդենտիկ կլինի Լաչինի միջանցքին: Միրզոյանը նման հայտարարություն էր արել՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարարի այն պնդմանը, որ «Ադրբեջանն իրավացիորեն ասում է, որ Լաչինի և Զանգեզուրի միջանցքները պետք է ունենան նույն կարգավիճակը:
Մեր դիտարկմանը՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ թուրքական կողմն է ավելի շատ շահագրգիռ միջանցքի մասով և հենց նա նման կոմպոնենտ մտցնում բանակցություններում՝ պատգամավորն ասաց՝ Ադրբեջանը և Թուրքիան ինչպես բոլոր ուղղություններում, արտաքին հարցերում ևս հանդես են գալիս լիարժեքորեն համաձայնեցված դիրքորոշումներով, նրանք միշտ համաձայնեցված են գործում, ուստի բացառված է, որ Թուրքիան նման պահանջ դնի, բայց Ադրբեջանը հրաժարվի:

Աղբյուր` Փաստինֆո
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ