11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի դեմն եմ ասել՝ «մենք քեզ փոխանցել ենք 42 հազար քառ.կմ ՀՀ եւ Արցախի Հայնրապետություն,դու մտածիր,թե ի՞նչ ես թողնելու քեզնից հետո»։
ՔՊ-ական Աժ փոխնախագահը ոչ ավել ոչ պակաս «պատրաստ է բանավիճել Սերժ Սարգսյանի,Արմեն Աշոտյանի,Էդուարդ Շարմազանովի ու ՀՀԿ տատիկի հետ»։
Քո հետ ՀՀԿ տատիկ բանավեճի չի գա,ու՞ր մնաց …
Նիկոլին ասա ,թող հրապարակի 2019-ի իրեն ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի փաթեթը,որի ընդհանուր բովանդակությունը  հրապարակել  է ռուսաստանցի համանախագահ  Պոպովը։
Նիկոլն է ասել՝ ի՞նչ պետք է,դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է ՚եւ վերջ։
Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզը։
Նիկոլն է Շուշիում ինագուրացիայի մասնակցել։
Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
Նիկոլն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։
Մենք քո հետ բանավեճ չունենք,«պարոն փոխնախագահ»,ինչպես կասեր քեզ հայտնի «դասականը» ՝ «ոտքի տակ մի ընկի»։
Բանավիճո՞ղ եք,Բորելի հետ բանավիճեք, ով ասել է,որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը,ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Արմեն Աշոտյանը մի քանի ամիս է Փաշինյանին բանավեճի է հրավիրում,ինչու՞ է «ուխոդ» լինում։
Թող գա …
Հ.Գ.2020-ի հոկտեմբերին Փաշինյանին 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք քեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն,դու մտածիր,թե ի՞նչ ես քեզնից հետո թողելու»։
Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը,ով ներկա էր այդ հանդիպմանը։
Այնպեց որ ի՞նչ էլ անեք,պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ալիեւի պահանջներն իրականացնող  «ազգակործան պատուհասներ» »։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ