12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլիստներ,բանավեճից խոսելուց առաջ Նիկոլին հիշեցրեք իր իսկ խոսքերը…Աշոտյանն էլ հրավիրում է Նիկոլին բանավեճի ։
Նիկոլն է ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նիկոլն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։
Նիկոլն է Ստեփանակերտում նշել՝ իսկ ո՞վ է ասել,որ Արցախը գերտերություն չէ։
Նիկոլն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Նիկոլն է ողջունել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։
Նիկոլն է Արցախի պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։
Նիկոլն է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։
Նիկոլն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ