25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2020

Ծանր մարտեր դիվանագիտական ճակատում։ Ինչ կամրագրվի պատերազմից հետո․ Իրատես

Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեեւ հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, […]

Զանգվածային պաշտոնանկություններ։ Ով կլինի ոստիկանապետը․ Հրապարակ

Երեկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության եւս մի վարկած շրջանառվեց՝ նա աչքի էր ընկնում իր ռուսատյացությամբ, իսկ 2018-ին Հարավկովկասյան երկաթուղի ներխուժումն ու դիմակավորված անձանց կողմից խուզարկությունը նրա ձեռքով են իրականացվել, որը ռուսները չեն ներել ու չեն մոռացել։ Այն ժամանակ նա Պետական վերահսկողության ծառայությունում էր։ Ասում են՝ Քյարամյանին այլ կադրեր էլ են հետեւելու․ ըստ լուրերի՝ հաջորդը լինելու է […]

«Դավաճանների» փնտրտուք։ Կադրային զտումներ ԱԱԾ-ում․ Հրապարակ

Կադրային զտումները շարունակվում են․ երեկ աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Ենթադրվում է, որ սա առնչվում է Փաշինյանի «դավաճանների» փնտրտուքի թեմային։ Լ․ Շահումյանը գեներալի կոչում ստացել էր այս տարվա հունվարին, նրան կոչման ներկայացրել էր վարչապետը։ Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին․ «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքով սահմանված կարգով Ձեր նշած […]

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնով՝ սկանդալային հայտարարություններ է արել․ Հրապարակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։ Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր […]

Իլհամ Ալիեւը հանրությունից թաքցնում է բազմահազար զոհերի առկայության փաստը․ Փաստ

Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանու­թյուններն իրենց երկրի տարածքում ար­գելել են «Ֆեյսբուքն ու ընդհան­րապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները: Բացի դրանից, ըստ առկա տեղեկու­թյունների, ադրբեջանական իշխանու­թյուններն ամբողջապես իրականացնում են առաջնագծից եկող տեղեկատվու­թյան հարյուր տոկոսանոց «բլոկադա», որպեսզի իրականությունը հանրության շրջանում հայտնի չդառնա և […]

«Դավաճանների փնտրտուք» է ․մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են․ Հրապարակ

Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները երեկվանից վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Երեկ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։ Կինը շարունակեց՝ «դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Թերթի տեղեկությամբ՝ շուտով ռեպրեսիաների ալիք է գնալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւ վհուկների որս […]

Պատերազմ սոցցանցերում․ Իրատես

Այս օրերին ինֆորմացիոն պատերազմի մեջ են ներգրավված բազմաթիվ մասնագետներ‚ որոնք կազմակերպում և իրականացնում են ամենատարբեր աշխատանքներ։ Նրանցից շատերին հանրությունը չգիտի‚ քանի որ լուռ ու աննկատ իրենց գործն են անում։ Ի դեպ‚ նրանցից շատերը հրաժարվեցին հարցազրույց տալուց ու ներկայացնելուց իրենց աշխատանքը՝ նախընտրելով ստվերում մնալ։ Նշենք‚ որ վերջին երկու շաբաթների ընթացքում ֆեյսբուքացված Հայաստանի սոցիալական մեդիայում նկատվեց օգտատերերի […]

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները եւ գերիներին  փոխանակելու համար: Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի