08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Իլհամ Ալիեւը հանրությունից թաքցնում է բազմահազար զոհերի առկայության փաստը․ Փաստ

Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանու­թյուններն իրենց երկրի տարածքում ար­գելել են «Ֆեյսբուքն ու ընդհան­րապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:

Բացի դրանից, ըստ առկա տեղեկու­թյունների, ադրբեջանական իշխանու­թյուններն ամբողջապես իրականացնում են առաջնագծից եկող տեղեկատվու­թյան հարյուր տոկոսանոց «բլոկադա», որպեսզի իրականությունը հանրության շրջանում հայտնի չդառնա և մատուցվի միայն այն, ինչ իրենց է պետք:

Առավել ևս հանրությունից թաքցնում են իրենց բազմահազար զոհերի առկայության փաստը, ինչն, ի դեպ, խոստովանում է նաև Ալիևը: Արդյունքում, նույնիսկ տեղե­կատվական բլոկադայի պայմաններում, Ադրբեջանի հանրության կողմից իշխա­նությունների նկատմամբ գնալով խորա­ցող դժգոհություն կա, քանի որ մարդիկ անգամ պաշտոնապես հայտարարված զոհվածների դիերը չեն ստացել:

Ռազ­մական ոլորտի տարբեր մասնագետներ ու զինվորականներ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպութլուններ նշում էին, թե անհրաժեշտ է կրակը դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի մարտադաշտից հեռացնել զոհվածնե­րին:

Սակայն 12 օրվա ընթացքում նա­խահարձակ կողմը՝ Ադրբեջանը, ոչ մի քայլ չարեց այդ մարդասիրական քայլին գնալու համար, ինչը մեկ անգամ ևս շեշ­տում է, որ այդ երկրի ղեկավարությանը չեն հետաքրքրում ոչ իր զինվորները, ոչ էլ առավել ևս, զոհվածները։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ