05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնով՝ սկանդալային հայտարարություններ է արել․ Հրապարակ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։

Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր անակնկալ հայտարարությունը՝ լրատվամիջոցների ու դավաճանների մասին, երբ «հաթաթա» տվեց, թե շուտով բացահայտելու է իր դեմ հոդվածների պատվիրատուներին եւ պատվեր կատարողներին՝ «իրական դավաճաններին»։ Երեկ էլ ասել է, թե հենց այդ «դավաճաններն» են իրենց պատվիրված հոդվածներով սասանել Արցախի անվտանգության հիմքերը։

Ներկաները պատմում էին, որ խոսել է Փաշինյանի լեքսիկոնով եւ նմանությամբ։ Ասել է՝ «Ստեփանակերտի սրտում» նստած որոշ անձինք են զինվորներին ասել, թե իզուր են կռվում, Նիկոլը ծախել է հողերը, ակնհայտորեն նկատի ունենալով նախկին նախագահներին։ Ներկաները հակադարձել են նրան՝ չհամաձայնելով նրա ասածների հետ։

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը մասնակցել է հանդիպմանը, չցանկացավ «փակ հանդիպումից» մանրամասներ ասել։ Հարցրինք՝ դավաճանների մասին խոսե՞լ է։ «Դե, տարբեր  թեմաներից է խոսել, այս պահին ճիշտ չէ դրանք հրապարակայնացնելը»։ Մամուլում լուր է հրապարակվել, թե Վիտալի Բալասանյանի թիմից է դավաճանը։

«Դավադիրներն ու դավաճանները նման բան գրողներն են, ովքեր փորձում են ազգի մեջ պառակտում մտցնել»։ Հիշեցրինք, որ Փաշինյանն ինքն է նման գրառում արել։ «Վարչապետն անուն չի տվել, բայց կարծում եմ՝ կլինեն եթե ոչ դավաճաններ, ապա լրտեսներ, բայց առանց փաստերի որեւիցե բան ներկայացնել հանրությանը՝ դա հենց դավադրություն է»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ