19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 8, 2020

Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար: Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և […]

Ի՞նչ ես խոսում․․․ ԱԱԾ պետն էլ երևի չուզեցա՞վ էդ մուտիլովկայի տակ մտնի՝ բռնիր-հանիր․ Փաշինյանի նախկին մտերիմը անցնում է կարմիր գծերը

Ա՛յ հիմար, ի՞նչ ես խոսում։ Զինվորը, հրամանատարին թողած, իր մարտական ընկերներին, նրանց արյան վրեժը թողած, սահմանին լսում է ինչ-որ X մարդու բարբաջանքնե՞ր։ ԱԱԾ պետն էլ երևի չուզեցա՞վ էդ մուտիլովկայի տակ մտնի՝ բռնիր-հանիր։ Սաղ մեղավոր են, բայց դու սո՜ւրբ ես։ Նախկին ՔՊ-ական, Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Տիգրան Մազմանյանն է գրառել ֆեյսբուքյան հանրագրում։  

Ժնևի քաղաքային խորհրդի որոշման հույժ կարևորությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Ժնևի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին: Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ, թե նմանատիպ բազմաթիվ որոշումների շարքում ինչ կարևորություն կարող է ունենալ ինչ-որ մի քաղաքային խորհդի որոշումը: Սակայն սա միայն առաջին հայացքից: Ժնևի քաղաքային խորհրդի որոշումը պարունակում է […]

ՊԲ-ն հերքում է՝ հրադադարի պայմանավորվածություն չկա

Հրադադարի վերաբերյալ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հերքելով այսօր սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները։ «Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում»,– նշված է ՊԲ հայտարարության մեջ։

Սա «Իսլամական պետության» ձեռագիրն է. Պարգև Սրբազանը` Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մասին

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը: «Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները»,- այս մասին Պարգև Սրբազանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Թուրքի մաման պիտի լացի, էս պահին հայհոյանքից բացի ուրիշ խոսք չունեմ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թուրքը մեր եկեղեցին է ավերում, ինչպես հարյուր տարի առաջ․․․հիմա՝ հրթիռակոծում, բայց մենք կվերակառուցենք, մեր եկեղեցին կկանգնի նորից, որովհետեւ այն միայն շինություն չէ, այն բոլոր հայերի սրտի մեջ է, մեր զինվորների հոգիներն են մի-մի եկեղեցի, կհառնեն, կվերակառուցենք, կապրենք…հա, թուրքի մաման պիտի լացի, էս պահին […]

«Իմ սիրտն այսօր կտոր-կտոր է լինում»․ Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի քույրեր և եղբայրներ. Մինչև երեկ ես որոշակի հույս ունեի, որ Վերաքննիչ դատարանը բավարարելու է իմ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքները և ես արդեն ազատության մեջ հնարավորություն եմ ունենալու խոսքս ձեզ ուղղելու, սակայն ինչպես գիտեք դատարանը մերժել է դրանք: Ինչևէ, իմ համար սա սպասելի էր: Ցավոք, այս անգամ ևս դատարանը […]

Մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան. eadaily.com

Մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով ՀՀ կառավարական իր աղբյուրներին։ «Կողմերն արդեն համաձայնության են եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»,-ասել է կայքի աղբյուրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի